Disney ստուդիան «Առյուծ արքա»-ից հետո պլանավորում է էկրանավորել «Բեմբի» դասական մուլտֆիլմը
Ամերիկյան Disney ստուդիայի կողմից դասական մուլտֆիլմերի հաջորդ ժամանակակից էկրանավորումը «Բեմբի»-ն կլինի, հայտնում է Deadline հրատարակությունը:
Նոր ֆիլմում կենդանի բնության նկարահանումները կհամատեղվեն անիմացիոն հերոսների հետ:
Սցենարական խմբի անդամ են «Կապիտան Մարվել»-ին և «Վտարանդին-մեկ. Աստղային պատերազմներ. Պատմություններ»-ի աշխատանքներին մասնակցած մասնագետները: Կինոնկարի պրոդյուսերական աշխատանքները կկատարի Depth of Field ընկերությունը, որը ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի հետ նաև աշխատում է «Պինոկիո»-ի էկրանավորման վրա:
2019 թվականին «Առյուծ արքա»-ի էկրանավորումը, որը հնչյունավորել են Բեյոնսեն և Դոնալդ Գլովերը, համաշխարհային կինովարձույթում հավաքել է 1,66 միլիարդ դոլար:
Եղնիկի մասին այս դասական անիմացիոն մուլտֆիլմը լույս է տեսել 1942 թվականին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից