Հռոմի իշխանությունները պաշտպանիչ պատնեշներ կդնեն Տրեւի շատրվանի մոտ
Հռոմի Տրեւի շատրվանը կցանկապատվի, պատնեշները թույլ կտան պաշտպանել այն վանդալներից եւ խուլիգաններից, ասել է Իտալիայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Խոսքը ցանկապատի մասին է, որը նման կլինի նրանց, որոնք մենք տեղադրել ենք Հռոմի շատ այլ շատրվանների մոտ՝ Պյացա Մաթեիի Կրիաների շատրվանից մինչեւ Պյացա Նավոնայի Չորս գետերի շատրվանը»,- գրել է նա Ֆեյսբուքում։ Ռաջիի գրառումն ուղեկցվել է Կրիաների շատրվանի լուսանկարով, որի թասը պատնեշված է կես մետր բարձրությամբ մետաղական ցանցով։
«Սա որոշում է, որը չի փակի Տրեւի շատրվանի տեսքը եւ թույլ կտա մետաղադրամներ նետել, որն ավանդական արարողություն է «բոլորի համար, ովքեր այցելում են մեր քաղաք»,- ասել է Հռոմի քաղաքապետը։
Նրա խոսքով՝ Հավերժական քաղաքի գլխավոր խորհրդանիշերից մեկը ցանկապատելը հնարավորություն կտա ոստիկանության պարեկներին ավելի շատ ուշադրություն հատկացնել շատրվանին հարող հրապարակում կարգուկանոնի պահպանմանը, որը հունվարի 1-ից այլ խոշոր տեսարժան վայրերի հետ ազատել են հուշանվերների կրպակներից։ Այսպիսով, Հռոմի իշխանությունները մտադիր են պայքարել անլեգալ վաճառողների դեմ եւ ապահովել ամենահայտնի վայրերի լիարժեք տեսքը զբոսաշրջիկների համար։
Անցած տարվա հունիսին Հռոմում ընդունվեց ոստիկանության նոր կանոնակարգը, որով սահմանվում էին քաղաքացիների եւ զբոսաշրջիկների վարքի կանոնները։ Դրանք ներառում են Հավերժական քաղաքի շատրվաններում լողալու արգելքը, դրանց «օգտագործումը ոչ ըստ իրենց նշանակության»։ Այժմ զբոսաշրջիկներին չի կարելի նստել եւ ինչ-որ բան ուտել ճարտարապետական հուշարձանների մոտ, դրանց մոտ հայտնվել հարբած վիճակում հանրային տրանսպորտով, տղամարդիկ չեն կարող նաեւ հանրային վայրերում շրջել մերկ իրանով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան