Արքայազն Չարլզն ու նրա որդին ցանկանում են Հարիին ընտանիքի հետ Մեծ Բրիտանիա վերադարձնել
Արքայազն Չարլզն ու նրա որդին՝ Ուիլյամը, մտադրվել են արքայազն Հարիին ու նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, ետ վերադարձնել Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում է «The Times» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թագավորական ընտանիքի անդամները (հատկապես Հարիի հայրն ու ավագ եղբայրը) վախենում են, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին դեռ պատրաստ չեն անկախ կյանքին տնից հեռու։

«Պալատում չափազանց անհանգստացած են արքայազն Հարիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ճակատագրով: Նրանք գործությունների ծրագիր են մշակում այն դեպքի համար, եթե զույգը կցանկանա ետ վերադառնալ»,- նշել է միապետական ընտանիքին մոտ կանգնած անանուն աղբյուրը։
Հարիի հայրն ու ավագ եղբայրը հաճախ են զանգահարում նրան՝ իմանալու համար՝ արդյոք նա չի ցանկանում Մեգանի հետ ետ վերադառնալ։ Ընդ որում, պալատն ընդգծում է, որ Մեծ Բրիտանիա վերադառնալու դեպքում Սասեքսի դուքսերն ազատ կլինեն թագավորական պարտականություններից, որոնցից պաշտոնապես հրաժարվել են հունվարի 8-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից