Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

ՍԴ-ն վերիշխանական մարմին է, որի դիրքորոշումները պետք է լրիվ այլ պրիզմայով դիտարկվեն. Արամ Վարդեւանյան

Եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործողություններն վերաբերյալ ուսումնասիրվում են եւ ոչ մի խնդիր չի հայտնաբերվում, մյուս կողմից, փաստացի, միջամտություն է լինում լիազորությունների իրականացմանը, ապա այդ վնասն ինչպե՞ս պետք է փարատվի կամ վերականգնվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։

Վարդեւանյանի խոսքով՝ անձնական տվյալների հարցում միջամտությունը պետք է լինի օրենքով սահմանված կարգով. «Առավել եւս դատավորների մասով դատական օրենսգիրք-սահմանադրական օրենքը, ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքը. դրանք ցանկացած տեսակի քննչական կամ դատավարական գործողության համար հստակ երաշխավորում են առավել զգոնություն, զսպվածություն եւ գաղտնիության ռեժիմներ»։


Արամ Վարդեւանյանն ասաց, որ տրամաբանությունն այն է, որ այն չդառնա հանրային քննարկման առարկա. «Խուզարկություն էր կատարվում ՍԴ-ի նախագահի բնակարանում, որն, իրականում, պետք է լիներ գաղտնիության շատ բարձր շեմի պահպանմամբ, մինչդեռ ԶԼՄ-ները տեղեկացված էին հենց նախաքննական մարմնից։ Երբ տեղի է ունենում քննչական գործողություն, հարցաքննության են կանչում, դարձյալ ԶԼՄ-ները դրա մասին տեղեկացված են լինում հենց նախաքննական մարմնից։ Կարծում եմ՝ նախ պետք է հաջորդեն դատավարական գործողություններ, օրինակ՝ հեռախոսազրույցների մուտքայիններն ու ելքայինները, դրանց համար պետք է լիներ դատարանի թույլտվություն՝ վերծանումը վերցնելու համար։ Այս պարագայում էլ նման հարցերը պետք է դատական վերահսկողության առարկա դառնային, ինչից հետո միայն գործողություններ կատարվեին, անկախ նրանից, թե դա ինչ հարցի է վերաբերում»։

Վարդեւանյանը շեշտեց, որ դատավորներն իրականացնում են արդարադատություն, Սահմանադրական դատարանի դատավորները՝ սահմանադրական արդարադատություն, հետեւաբար, ցանկացած դատավարական կամ քննչական բնույթի միջամտություններ պետք է լինեն այնպիսին, որ չխաթարեն իրենց՝ Սահմանադրությամբ վերապահված լիազորության, իրականացումը. «Եթե ուսումնասիրություններ են իրականացվում եւ ոչ մի խնդիր չի հայտնաբերվում, մյուս կողմից, փաստացի, միջամտություն է լինում լիազորությունների իրականացմանը, այդ վնասն ինչպե՞ս պետք է փարատվի կամ վերականգնվի։ Չափազանց բարձր զգուշավորություն պետք է ցուցաբերել»։

Հարցին՝ արդյոք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը քաղաքական հայտարարություններ անո՞ւմ է, Վարդեւանյանը պատասխանելիս հիշեցրեց 2003 թվականի նախագահական ընտրությունները. «Մի հետաքրքիր ժամանակահատվածի եւ որոշման հետ կապված վերլուծություն էի կատարում, որը մեծ քննարկման առարկա էր դարձել գրեթե 10 տարի առաջ։ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո, ՍԴ-ն ճանաչելով ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը, զուգահեռաբար նաեւ խախտումներ էր արձանագրել։ Ընդհանուր առմամբ, ընտրությունների օրինականությունը ճանաչվեց։ ՍԴ-ն իր որոշման եզրափակիչ մասում, նաեւ որպես առաջարկություն, առաջարկել էր վստահության հանրաքվե անցկացնել։ Վստահության հանրաքվեն ընտրության վեճի հետ կապված շատերին կարող է թվալ քաղաքական դիրքորոշում, բայց այն ՍԴ-ի որոշում էր, որի հետ կապված եղան եւ՛ քննադատություններ, եւ՛ աջակցություններ։

Արամ Վարդեւանյանն ասաց, որ ՍԴ նախագահի հայտարարություններին հետեւում է եւ քաղաքական բնույթի հայտարարություններ չի լսել.

«ՍԴ-ն կարող է ցանկացած տեսակ իրավիճակային գնահատական տալ, ի վերջո, ՍԴ-ն նաեւ գնահատում է քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների հետ կապված իրավիճակը։ Հետեւաբար, ՍԴ-ից ակնկալել այնպիսի իրավիճակ, ինչպիսին կարելի է ակնկալել ընդհանուր իրավասության դատարանից, հնարավոր չէ։ ՍԴ-ն վերիշխանական մարմին է, որի դիրքորոշումները պետք է լրիվ այլ պրիզմայով դիտարկվեն»։