Վիրավորելուց հետո ուժ գտեք ներողություն խնդրելու համար
2 օր առաջ մի աղջիկ մեր համայնքում Աստվածաշնչի սերտողության ժամանակ ցավով պատմեց, որ աշխատանքի ժամին իր ամբողջ թիմին հավաքել էր ու գործընկերոջը բոլորի առաջ տեղն էր դրել: Գործընկերն էլ, նոր-ամուսնացած, ջահել տղա:
Ասում է գետինն էր մտել: Ու հիմա այդ աղջիկը շատ վատ էր զգում: Մենք էլ խոսում էինք հատուցման մասին: Որ ամեն ինչի համար հատուցում է լինելու: Աղջիկն ասեց, հիմա ինչ անեմ, գնա՞մ իրենից ներողություն: Ասեցինք, քանի որ տղուն բոլորի առաջ էս նեղել, ճիշտն այն է, որ բոլորի առաջ էլ ներողություն խնդրես: Առավել ևս, երբ Օրենքն ասում է «քառակի պիտի հատուցես» (Ելից 22:1): Աղջիկն ասեց, շատ դժվար է, չեմ կարող: Քաջալերեցինք իրեն ու ասեցինք, գիտե՞ս երկնքում ինչ ուրախություն է լինեում երբ մենք նման բաներ ենք անում (Ղկ. 15:7):
Դու էլ արա: Քրիստոսից խնդրի, կօգնի, միայն թէ կամեցիր անել: Համ Աստված կուրախանա, համ մենք, համ այդ տղան, համ քո թիմը, համ էլ դու կազատվես ու հոգիդ լույսով կլցվի: - Այսօր առավոտ գրեց թէ արել է: Ասում է, «առավոտյան բոլոր աշխատողներիս հավաքեցի թէ խոսելու բան ունենք: Այդ տղան վհատված նայեց վրաս, թէ էլի ե՞մ մի բան արել: Հետո բոլորի առաջ տղայից ներողություն խնդրեցի ու ասեցի, որ սա Աստվածաշնչով եմ ազդվել»: Ասում է բոլորն ուրախացան, արտասուքներ հոսեցին: Ասում է «եկել նստել եմ օֆիս, շունչս կտրվում է»: :) - Այսպիսի բաներ Քրիստոնյաներ ջան: Ես էլ գրեցի, որ դուք էլ ուրախանաք ու փառք տաք Աստծուն: Դուք էլ այսպես վարվեք, թող սերը շատանա, խոնարհությունը բարձրանա, որտեղ պետք է ներել ներել, որտեղ ներողություն խնդրել, ներողություն խնդրել: Շղթան կշարունակվի, Քրիստոսի լույսը կտարածվի, կյանքը համ կունենա: Դուք երկրի աղն էք ու աշխարհի լույսը: Մաթ. 5:13-16
Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ