Հայաստանը Իրանի եւ Թուրքմենստանի հետ քննարկում է սվոփով գազի մատակարարման հարցը
Հայաստանը բանակցում է Թուրքմենստանի եւ Իրանի հետ սվոփով գազ գնելու վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան տրամադրել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։
«Թուրքմենստանից սվոփով գազ գնելու վերաբերյալ հայտնում ենք, որ պարբերաբար բանակցություններ են ընթանում Իրանի եւ Թուրքմենստանի միջեւ», – նշված է հաղորդագրության մեջ։
Գազի ծավալների, գնի, տարանցման, ինչպես նաեւ վճարման եղանակների վերաբերյալ պայմանավորվածություններ դեռ ձեռք չեն բերվել։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հույս էր հայտնել, որ այդ սխեման անպայման կաշխատի։
Նշենք, որ Հայաստանի կողմից Թուրքմենստանից սվոփ համակարգով գազ գնելու նախագիծը ենթադրում է, որ Աշխաբադը վառելիք կմատակարարի Իրանի հյուսիսային գավառներին, իսկ Թեհրանն իր գազը կմատակարարի Երեւան` ավելացնելով ծավալները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը