Աշխարհի ամենագեղեցիկ կինը մասնակցել է Ժան Պոլ Գոտյեի վերջին ցուցադրությանը մարմինը գրեթե ամբողջովին մերկացնող թափանցիկ զգեստով (լուսանկարներ)
Սուպերմոդել Բելլա Հադիդը, որը 2019թ. հոկտեմբերին հետազոտողների կողմից աշխարհի ամենագեղեցիկ կին էր ճանաչվել, Բարձր նորաձևության փարիզյան շաբաթվա շրջանակում մասնակցել է Jean Paul Gaultier բրենդի վերջին կուտյուրային հավաքածուի ցուցադրությանը:
Ինչպես նշում է yahoo.com-ը, 24-ամյա գեղեցկուհին կրել է մարմինը գրեթե ամբողջովին մերկացնող թափանցիկ զգեստ:
Ծագումով պաղեստինցի մոդելն իր ինստագրամյան էջում համապատասխան լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ իր «երազանքն իրականացել է»: Նա ընդգծել է, որ իր համար «մեծ պատիվ» է եղել Ժան Պոլ Գոտյեի վերջին ցուցադրությանը մասնակցելը:
«Երազանքներն իրականանում են…տեսնել` ինչպես եք Դուք աշխատում և ինչպես է Ձեր երևակայությունը կյանքի կոչվում. սրանք ամենագեղեցիկ բաներից էին, որոնց ես երբևէ ականատես եմ եղել: Արտիստ, մարգարե և հանճար: Պարո՛ն Ժան Պոլ Գոտյե, անհավանական եզրափակիչ շոու էր, պատվից առավել էր Ձեզ համար պոդիում բարձրանալը: Պաշտում եմ Ձեզ և Ձեր հրաշալի թիմը»,-գրել է մոդելը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից