«Արդշինբանկից» եւ Ռոբերտ Քոչարյանից այդպես էլ ներողություն չխնդրեցին
Երեկ ֆեյսբուքյան գրառմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր՝ 6.5 տոկոսով:
«Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են: Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»,- ավելացրել է Փաշինյանը:
Եւ ոչ մի խոսք այն մասին, որ այս բանկը Ռոբերտ Քոչարյանինն է կամ նրա ընտանիքինը: Ոչ մի խոսք, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում: Բայց հիշենք, թե քանի-քանի անգամ, ինչքան երկար ժամանակ լուրեր էին, տարածում, համառ լուրեր, որ այս բանկը պատկանում է Քոչարյանին:
Քանի-քանի հոդված, լուր է գրվել այդ մասին, քանի-քանի հանրահավաքում է տարածվել այս սուտը: Այս մասին գրել է եւ «Հայկական ժամանակը», ասյ մասին հայտարարվել է Փքաշինյանի մասնակցությամբ հանրահավաքներում, իսկ դրանից առաջ նաեւ Լեւոն-Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ հանրահավքներում:
Բացի այդ քանի-քանի հոգու մասին են այսպես սուտ լուրեր տպագրվել նույն «Հայկական ժամանակում» թունավորելով մարդկանց կյանքը, թյուրիմացության մեջ գցելով տասնյակ, հարյուր հազար քաղաքացիների:
Նույնիսկ Սմբատ Կարախանյանի միջոցով հասել են ռուսաստանյան լրատվամիջոցներ, գումարներ ծախսել այս սուտն ավելի շատ տարածելու համար, ընդ որում, գումարն էլ, ինչպես պնդում են ամերիկյան գաղտնազերծված աղբյուրները, տալիս էր ընդդիմադիր հայացքներով հայտնի մի օլիգարխ:
Եւ այս ամենի համար որեւէ մեկը ներողություն չխնդրեց: Ոչ ոք չի էլ մտածում ներողություն խնդրելու մասին նույնիսկ հիմա, երբ վաղուց արդեն ապացուցվել եւ հերքվել են լուրերը, թե «Արդշինբանը» եւ շատ այլ բանկեր պատկանում են Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքին:
Նույնիսկ «Արդշինբանկը» հանդես եկավ հայտարարությամբ, պաշտոնապես հայտարարելով, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ նրա հետ փոխկապակցված անձինք, երբեւէ չեն հանդիսացել «Արդշինբանկի» բաժնետոմսերի սեփականատեր: Վերոնշյալ տեղեկատվությունը հաստատելու համար Բանկը պատրաստակամություն էր հայտնել ներկայացնել Բանկի բաժնետերերի վերաբերյալ համապատասխան տեղեկանք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից:
Նույնատիպ հայտարարությամբ հանդես եկան այլ բանկեր եւս, բայց ներողություն խնդրելու մասին որեւէ մեկը չմտածեց: Չեն մտածում նաեւ այսօր, երբ հպարտանում են բանկի թողարկած եվրոբոնդերով:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան