Ներառականության «միֆը». ի՞նչ 9 մլրդ-ի մասին է խոսում Փաշինյանը
«Փաստ» թերթը գրում է․
«Նախօրեին իր հերթական ֆեյսբուքյան «լայվի» ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Երեւանում Ամանորի տոնակատարությունների համար տրամադրված 271 միլիոն դրամի մասին, նշել է, որ 2019 թ. դեկտեմբերի 26-ից 2020թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում, ի տարբերություն 20182019 թթ., 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ շրջանառություն է կատարվել։
«Փաստ» թերթի հետ զրույցում մասնագետները տեսակետ են հայտնել, որ կառավարության քաղաքականության մեջ հստակ չեն նշմարվում եւ հստակեցվում, թե որտեղ են ներառական զարգացման առաջնահերթությունները, եւ ընդհանրապես, լուծում չի տրվում սոցիալական խնդիրներին։
Ըստ էության, ունենք այնպիսի մի վիճակ, երբ վարչապետն ընդամենը մեջբերում է շրջանառության աճը 9 մլրդ դրամով ավելացնելու մասին տեղեկատվությունը. իհարկե, սա անհրաժեշտ պայման է եւ կարեւոր, բայց ոչ բավարար, որովհետեւ այս հայտարարությանը զուգահեռ հարց է առաջանում, թե այդ 9 մլրդ դրամը հատկապես որ ոլորտներում է ծախսվել:
Ըստ մասնագետների, Փաշինյանի նշած 9 մլրդ դրամը գերազանցապես գրանցվել է հյուրանոցների եւ ռեստորանային ծառայությունների ոլորտում, ինչն իր հերթին նշանակում է, որ վարչապետի նշած մի քանի ոլորտներում աճ գրանցելու մասին հայտարարությունը, մեղմ ասած, չափազանցված է, իսկ ավելի գիտական ձեւակերպմամբ՝ շրջանառության ներառականությունը չի ապահովվել։ Իր խոսքում Փաշինյանը չի ֆիքսում, օրինակ, թե իր նշած 9 մլդ-ից որքան է բաժին ընկել փոքր բիզնեսին, կամ, ասենք, խոշորին, եւ տնտեսության հիմնական ճյուղերից քանիսում են գրանցվել ավելացումները։
Եվ այս տրամաբանությամբ էլ Փաշինյանը հայտարարում է, թե այս տարեվերջին կրկնակի ծախս են անելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև