Հալչող սառույցներում անհայտ հին վիրուսներ են գտել
ԱՄՆ եւ Չինաստանի գիտնականների միջազգային խումբը 15 հազար տարեկան սառույցի նմուշներում հայտնաբերել է նոր վիրուսներ։ Հետազոտողները նախազգուշացնում են, որ կլիմայի փոփոխությունը, որի պատճառով հալվում են սառցադաշտերը, կարող է մինչ այդ անհայտ վարակիչ գործակալներին շրջակա միջավայրում հայտնվելու ազատություն տալ, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Science Alert պարբերականին։
Մասնագետները երկու սառցակտոր են հանել՝ հորատելով 50 մետր տիբեթյան սառցադաշտում։ Միկրոկենսաբանական եւ գենետիկ վերլուծությունն օգնել է հայտնաբերել վիրուսների 33 խումբ, ներառյալ 28 անհայտ վիրուսներ։ Դրանցից 18-ը վարակում են մանրէներին, այդ թվում՝ Methylobacterium, Sphingomonas եւ Janthinobacterium։
Գիտնականների խոսքով՝ իրենց աշխատանքի արդյունքներն օգնում են միկրոօրգանիզմների եւ վիրուսների հետազոտման արդյունավետ մեթոդներ մշակել սառցադաշտային ծածկույթում։ Առաջին անգամ մասնագետները պատկերացում են կազմել վիրուսների գենոմների մասին, որոնք ապրել են 520 եւ 15 հազար տարի առաջ։
Հետազոտողներն ընդգծում են, որ գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել միկրոբային եւ վիրուսային տեղեկատվության կորչելուն, որով կարելի է վերակառուցել կլիմայի վիճակը հնում։ Բացի այդ, վարակիչ գործակալները կարող են ախտածին լինել ոչ միայն մանրէների, այլեւ կենդանիների ու մարդու համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...