Դուք ինչո՞վ եք զբաղված
Երեկ գրեթե ամբողջ օրը պատգամավորների մի խումբը բամբասում էր մյուսից, իսկ այն մյուս խումբը՝ բոլորից: Այնքան անկեղծացան, որ քիչ էր մնում պատմեին, թե մի անգամ Բեյրութում...
Մի խոսքով, ՀՀ ԱԺ պատգամավորներ, հավատացեք, որ ոչ մեզ, ոչ հանրությանը, այդ թվում նույնիսկ հնդկական սերիալների սիրահարներին բացարձակ չի հետաքրքրում, թե դուք ում հետ եք թեյ կամ սուրճ խմել, ում հետ եք սուշի կամ պոնչիկ կերել, ում հետ եք հարբել եւ լուսանկարվել: Հավատացեք, մենք եւս գիտենք, թե ով ում հետ ինչ է կերել եւ ինչ պայմանավորվել, բայց հասուն եղեք եւ մասնավոր զրույցները, մասնավոր զրույցների մասին տեղեկությունները մի հրապարակեք: Այսպես քաղաքական պայքար չեն մղում: Այսպես գցում են միայն պետության հեղինակությունը, պետական ինստիտուտների արժեքը:
Մեր հասարակությանը ձեր բամբասանքներն ու ինտրիգները չեն հետաքրքրում: Հասարակությունը խճճվել է խնդիրներից, խեղդվում է խնդիրներից: Օրվա հացի համար կռիվ տվող մարդը սպասում է, թե երբ է տնտեսական իրական փոփոխություն լինելու, որ մի քիչ շունչ քաշի: Իսկ դուք բամբասում եք միմյանցից, լռում եք առկա խնդիրների մասին, քանի որ բացարձակ կախվածություն ունեք մեկ մարդու տրամադրությունից:
Դուք կորցրել եք իրականության զգացումը: Դուք պահանջում եք ձեզ հետ դուք-ով խոսել, գերագնահատում եք ձեր անձը, բայց զբաղված եք կենցաղային ցածր մակարդակի քննարկումներով, վեճերով եւ բամբասանքներով:
Հայաստանում ամեն օր, բառիս բուն իմաստով, ապստամբություն է տեղի ունենում: Փողոց են դուրս գալիս անասնապահները, գինեկոլոգները, գյուղացիները, բիզնեսով զբաղվողները: Գրեթե ամեն օր փողոց է փակվում, ամեն օր կառավարության շենքի մոտ բողոքի գործողություններ են, իսկ դու ինչո՞վ եք զբաղված:
Եթե ձեզ չեք կարողանում կողքից տեսնել, ապա հուշենք. դուք բամբասում եք, քծնում, հնարավորին չափ քծնում ձեր առաջնորդին, նրան աստիճանաբար վերածելով Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի, դուք սուրճի բաժակ եք նայում, գուշակություններ անում, որոշում ում բախտն ինչպես է դասավորելու:
Եւ մի քիչ էլ այսպես, ու դուք հասկանո՞ւմ եք, որ ձեզ հետ այլեւս սուրճ խմող չի լինելու, եւ ոչ միայն այն պատճառով, որ այնքան խոհեմություն չունեք, որ զբաղված եք մասնավոր զրույցների հրապարակմամբ, այլ նաեւ հարյուրավոր այլ պատճառներով: Ձեզ հետ սուրճ խմող չի լինելու, դե իսկ ընտրազանգվածի մասին այլեւս խոսելն էլ ավելորդ է:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից