51 ընտանիքի բնակելի տարածքներ կնվիրվեն
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է. «ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 24-ով թվագրված մի որոշում կա, որ վերաբերում է պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն դեռ 2018 թ. առաջին եռամսյակում այս որոշումում լրացումների ու փոփոխությունների առաջարկ էր ներկայացրել, որում նվիրատվության ենթակա բնակելի տարածքների ցանկը բաղկացած էր 214 բնակելի տարածքից:
Կառավարությանը ենթակա կադաստրի կոմիտեի տեղեկությունների հիմամբ նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքների ցանկում ընդգրկվեց, սակայն, 106 բնակելի տարածք, որոնց վերաբերյալ կառավարությունը որոշում ընդունեց 2019 թ. հուլիսին: 8 բնակելի տարածքների բնակիչներին մերժում ուղարկվեց, իսկ 100 բնակելի տարածքի նվիրատվության գործընթացին ժամանակավորապես ընթացք չտրվեց` հաշվի առնելով, որ Կադաստրի կոմիտեի կողմից հնարավոր չէր եղել իրականացնել բնակելի տարածքների բնակիչների նույնականացման աշխատանքները:
Հետո այս 100-ի գործն էլ ընթացք ստացավ, բայց մնացին 56-ը: 56 բնակելի տարածք, որոնք կնվիրաբերվեն…»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև