Ֆրանսիական քոլեջում գտել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիրը
Վիկտոր Հյուգոյի ձեռքով գրված բանաստեղծությունը պատահաբար հայտնաբերել են Ֆրանսիայի արեւելքում գրողի անունը կրող քոլեջում, հայտնում է Le Figaro-ն:
«Մենք ցանկանում էինք կարգավորել արխիվը եւ փաստաթղթերը՝ թեկուզ եւ ոչ ամենակարեւորները»,- ասել է ուսումնական հաստատության տնօրեն Ժան-Ժակ Ֆիտոն: Աշխատակիցներն արդյունքում պահարաններից մեկում արխիվային փաստաթղթերի եւ հաշվապահական հաշիվների միջեւ հայտնաբոերել են Վիկտոր Հյուգոյի ակնհայտ ստորագրությամբ «բոլորի կողմից մոռացված» արժեքավոր ձեռագիրը: Դա տեղի է ունեցել Ամանորի նախօրեին գլխավոր մաքրության ժամանակ:
Ձեռագիրը գրեթե 150 տարեկան է, բայց լավ է պահպանվել: Հայտնաբերելուց հետո այն տեղադրել են ապակու տակ, եւ հիմա զարդարում է տնօրենի աշխատասենյակի պատերից մեկը:
Բանաստեղծությունը կոչվում է «Թշվառ երեխաներ»: Թանկարժեք տեքստը, որը կազմված է երկու քառյակից, քոլեջը ձեռք է բերել 1951 թվականին: Դարձերեսին դրա հայտնվելու պատմությունն է:
Այսպես՝ 1868 թվականին հեղինակը այն նվիրել է վիճակախաղին՝ հօգուտ գրողի հայրենի քաղաք Բեզանսոնի աղքատ երեխաների: Վիճակախաղում շահողի որդուց այն գնել է բուկինիստը եւ 1951 թվականի մայիսին 6 հազար ֆրանկով վերավաճառել Վիկտոր Հյուգոյի անվան վարժարանի ղեկավարությանը: 1980 թվականին վարժարանը դարձել է քոլեջ:
Նախկինում տեքստը հրապարակվել է: Սա 1837 թվականին հրատարակված «Ներքին ձայներ» ժողովածուից Dieu est toujours là բանաստեղծության մի փոքր փոփոխված հատվածն է:
Բեզանսոնի քոլեջը Ֆրանսիայում առաջին կրթական հաստատությունն է, որը սկսել է կրել Վիկտոր Հյուգոյի անունը: Այն վերանվանել են 1885 թվականին գրողի հուղարկավորությունից հետո հաջորդ օրը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ