ԱԺ հանձնաժողովը փակ նիստ է հրավիրելու. Ի՞նչ են անելու, եթե ՀՀ-ում սիրիահայերի մեծ հոսք սկսվի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի գլխավորած Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 30-ին նախատեսում է դռնփակ նիստ հրավիրել:
Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի անդամները՝ Հայրապետյանի գլխավորությամբ, խորհրդարան են հրավիրել ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանին, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին, որպեսզի հասկանան, թե ինչ լուծում կարող են տալ, եթե ՀՀ-ում սիրիահայերի մեծ հոսք սկսվի:
Հիշեցնենք, որ այս օրերին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են ընթանում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, երկրի տարբեր քաղաքներից բազմաթիվ մարդիկ են եկել՝ միանալով ցուցարարներին: Ու հայրենի իշխանությունները ցանկանում են փակ նիստում քննարկել իրենց անելիքները:
Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին, երբ Սիրիայում կրկին իրավիճակը սրվել էր, Հայաստան ժամանեցին մոտ 2800 սիրիահայ, որի մասին բազմիցս հայտարարել էր ՀՀ սփյուռքի նախկին հանրապետական նախարար Հրանուշ Հակոբյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև