Այս տարի Դավոս է մեկնել Արմեն Սարգսյանը. Փաշինյանը Դավոս չմեկնելու պատճառներ է ունեցել
«Փաստ» թերթը գրում է․«Օրերս հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Դավոսում տեղի ունեցող ամենամյա տնտեսական համաժողովին: Դավոս է մեկնել նախագահ Արմեն Սարգսյանը։
Հայաստանը Դավոսի ֆորումին առաջին անգամ մասնակցել է 2000-ին, հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ: Դավոսում հայկական պատվիրակության հաջորդ ներկայությունը 2009-ին էր՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Սարգսյանը Դավոսում հանդիպել էր Վլադիմիր Պուտինի, Էրդողանի եւ այլ երկրների ղեկավարների ու խոշորագույն կազմակերպությունների սեփականատերերի հետ։ 2018-ին Դավոս էր մեկնել վարչապետ Կարեն Կարապետյանը, որը նույնպես բավականին հագեցած օրակարգ ուներ։ 2019 թվականին համաժողովին մասնակցեց Նիկոլ Փաշինյանը:
Մեր տեղեկություններով, Փաշինյանն այս տարի չի մեկնել Դավոս, քանի որ համապատասխան մակարդակի հանդիպումների շարք չեն կարողացել նախապատրաստել, ինչպես նաեւ ելույթի համար հարթակ չեն կարողացել ապահովել։
Թերթի աղբյուրը նաեւ տեսակետ է հայտնել, որ Փաշինյանը ներքին անհանգստություն ունի՝ կապված երկրում տիրող ընդհանուր լարված մթնոլորտի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև