Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ. Վիգեն Հակոբյան

Եթե մինչև հիմա խոսվում է գործող իշխանությունների անփորձության մասին, ապա դա նշանակում է, որ կա՛մ կադրերն ունակ չեն իրենց աշխատանքն անել, կա՛մ ցանկություն չունեն անելու: Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Իշխանությունն, ըստ նրա, հենց այն բանի համար է, որ կարողանա պատասխանատվություն վերցնել, այդ թվում՝ նաև ոչ պոպուլյար որոշումների համար:

«Նույն մսավաճառների պարագայում որևէ մեկը կասկածի տակ չի դնում, որ պետք է այդ ոլորտում հարաբերությունները և գործընթացները ցիվիլ հողի վրա դնել: Խնդիրն այն է, որ պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ձևավորել և միայն դրանից հետո կյանքի կոչել այդ որոշումը: Կարծում եմ՝ կլինի վախ՝ դժգոհությունից, և սա նորմալ պրակտիկա չէ իշխանության համար: Որևէ որոշում ընդունելուց առաջ իշխանությունը պետք է 100 անգամ չափի, նոր կտրի»,- ասել է նա:


Քաղտեխնոլոգի խոսքով՝ երբ խնդիրների տարբեր շահառուներ սկսում են հասկանալ, որ իշխանությունն իրենց խնդիրները չի ուզում լուծել, նրանք սկսում են կամա թե ակամա որոնել այլընտրանքներ. «Այդ այլընտրանքների որոնումներն ընթանում են քաղաքական դաշտում: Որևէ մեկը թող կասկած չունենա, որ արդեն 2020թ. այդ քաղաքական այլընտրանքները սկսելու են ձևավորվել: Եթե ձևավորվի պահանջարկ, կլինելի նաև առաջարկ: Արդեն քաղաքական դաշտում ձևավորվում են ընդդիմադիր տարբեր սեգմենտներ՝ նախկիններ, նորեր, դեռևս հայտ ներկայացնողներ, և այլն: Այսինքն՝ եթե տարբեր խմբերի սոցիալ-տնտեսական հարցերը լոկալ մակարդակում չլուծվեն, ապա ուշ թե շուտ դրանք վերածվելու են ընդհանուր քաղաքական խնդրի՝ արդեն իշխանության համար, և պարարտ հող՝ ընդդիմության համար»:

Վիգեն Հակոբյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի վարկանիշին. «Ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ. ակնհայտ է, որ նրա վարկանիշն ընկնում է: Ինչ-որ տեղ դա բնական է, որովհետև ցանկացած գործադիր իշխանություն, այն էլ՝ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ սոցիալ-տնտեսական վիճակը ծանրագույն է, անկախ նրանից, թե ինչ վիճակագրական տվյալներ են հիմա ներկայացվում, այդպիսի երկրներում կառավարությունը չի կարող ունենալ շատ բարձր վարկանիշ: Շատ դեպքերում նույնիսկ անզեն աչքով է երևում, որ 2018թ. մայիսի և ներկայիս վարկանիշները համեմատելու չեն»:

Խոսելով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հնչեցրած խոսքերից հետո քաշքշուկ սկսվեց, Վիգեն Հակոբյանն ասել է. «Այսօր հիվանդագին դրսևորումների ենք ականատես լինում: Խորհրդարանում տեղի ունեցածին գուցե շատ հանգիստ վերաբերվեի, որովհետև ես միշտ էլ ասում եմ, որ շատ ավելի զարգացած, շատ ավելի մեծ ավանդույթներ ունեցող խորհրդարաններում այդ ամենը նորմալ է: Բայց այն լարվածությունը, այն ատելության մթնոլորտը, որ կա մեր հասարակության մեջ, արդեն ներթափանցել է խորհրդարան: Խորհրդարանում դա արդեն դժվարությամբ են քողարկում: Հնարավոր չէ հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, իսկ խորհրդարանում այդ բաժանումը չլինի: Բացի դրանից, լարվածությունն այնպիսին է, որ էներգիայի մի տեսակից վերածվում է այլ տեսակի՝ արդեն ֆիզիկական դրսևորում է ունենում»:

Նրա խոսքով՝ հիմա որոշակի քաղաքական տրանսֆորմացիաներ են տեղի ունենում. «Կլինե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե՞ ոչ՝ կախված է մի շարք գործոններից: Ո՞ր դեպքերում են լինում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. առաջինը, երբ կոնկրետ օրվա իշխանությունը հասկանում է, որ, ասենք, ևս երկու տարի նմանատիպ ռեյտինգով ինքը չի ձգելու, և եթե ընտրությունները հերթական լինեն, ապա չի բացառում, որ այդ դեպքում վերարտադրման հնարավորությունը ցածր կլինի, և փորձում է ժամանակից շուտ՝ հենց այն պահին, երբ իր վարկանիշը բավարար է, որպեսզի վերարտադրվի, ինքն է նախաձեռնում արտահերթ ընտրություններ: Նման դեպքեր մենք շատ երկրներում տեսնում ենք: Երկրորդն այն պարագայում է, երբ հանրային տրամադրությունները այլևս չեն համապատասխանում ուժերի հարաբերակցությանը նույն խորհրդարանում: Երրորդ դեպքն ուղղակիորեն հեղափոխական գործընթացներն են: Եվ չորրորդը կա, որ լուրջ տրանսֆորմացիաներ են լինում բուն խորհրդարանում: Այսինքն՝ մեծամասնության մեջ տեղի են ունենում փոփոխություններ. այսօր դու ունես 88 ձայն, ինչ-ինչ պրոցեսների ազդեցության տակ այդ 88 ձայները սկսում են վերաբաշխվել, կոպիտ ասած՝ փախչում են այդ ձայները, միավորվում են խորհրդարանական ընդդիմության հետ, և ուժերի հարաբերակցությունը փոխվում է»:

Վիգեն Հակոբյանն այս պահին ավելի հավանական է համարում չորրորդ տարբերակը. «Բուն իշխանությունը կազմված է խայտաբղետ քաղաքական և հասարակական ուժերից, որոնք ինչ-որ չափով հեղափոխական տրամաբանությամբ են ձևավորվել այնտեղ: Եվ այնտեղ տեսնում ենք բավականին տարբեր քաղաքական-հասարակական հոսանքներ, որոնք բացարձակապես տարբեր նպատակներ, տարբեր շահեր ունեն: Եթե հանրային սեկտորը, որը, կարծեմ, 26 թե 27 ձայն ունի այդ 88-ի մեջ, որոշի, որ այս վարչապետն իրենց ձեռք չի տալիս, իրենց պահանջները չի կատարում, չի բացառվում, որ այդ 88-ը մի օր դառնա 50: Այդ պարագայում ամեն ինչ կարող է փոխվել»: