Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ինչպես է «Մարտի 1»-ի գործը հայտնվել փակուղում

Այսօր՝ մարտիմեկյան ողբերգական դեպքերից 12 տարի անց կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռ անպատասխան են: Տեղի ունեցածի վերաբերյալ կա ընդգծված միակողմանի մոտեցում, կան անձնական շահեր և շահերի բախում, որոնք ոչ միայն խանգարում են գործի արդար քննությանն ու բացահայտմանը, այլև գործը տանում են փակուղի:

2008 թվականի մարտի 1-ի մասին խոսելիս սահուն կերպով շրջանցվում է Լևոն Տեր-Պետրոսյանի գործոնն ու «խնամքով» անտեսվում այդ արյունալի իրադարձություններին նախորդող շրջանը: Մինչդեռ, պարզ է, որ «Մարտի 1»-ը մեկօրյա իրադարձությունների հետևանք չէ: «Մարտի 1»-ի ողբերգության արմատները շատ ավելի խորն են, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Ուստի, փորձենք մտովի վերադառնալ 2008 թվական՝ մինչև մարտիմեկյան արյունալի իրադարձություններ, ավելի կոնկրետ՝ նախագահական ընտրություններին նախորդող և բուն ընտրությունների շրջան:

Հանրության լայն շրջանակներին այդ շրջանի վերաբերյալ շատ բան հայտնի դարձավ ամերիկյան դիվանագիտական աղբյուրների՝ վիկիլիքսյան գաղտնազերծված փաստաթղթերից։

Տարածքներ՝ իշխանության դիմա՞ց

Դեռևս 2007թ-ից ԱՄՆ դեսպանատունը ակտիվորեն տեղեկություններ էր հավաքագրել սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ, կապ պահպանել հիմնական թեկնածուների հետ։ Դեսպանատան ներկայացուցիչներն այդ ընթացքում հանդիպումներ են ունեցել ընտրության մասնակից ֆավորիտ թեկնածուների հետ, որոնց արդյունքների վերաբերյալ զեկույցներն էլ, ըստ էության, գաղտնազերծվել է։

Գաղտնազերծված փաստաթղթերից մի շարք հետաքրքիր դրվագներ են ի հայտ գալիս, որոնք առ այսօր պատշաճ ուշադրության չեն արժանացել։ Բայց դրանք էական են նախընտրական տրամադրությունների ձևավոման առումով։

Մասնավորապես, դեռ 2007 թվականի հոկտեմբեր ամսին Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ գործերի Ժամանակավոր հավատարմատարին հրավիրել էր իր մոտ և տեսակետներ ներկայացրել ԼՂ հարցի վերաբերյալ, խնդրելով դրանք փոխանցել հատուկ դեսպան Մեթյու Բրայզային։ Այստեղ առանցքայինն այդ խոսակցության՝ «նմանը չունեցող» բովանդակությունն է, որից ստացվում է հետևյալը. Տարածքային զիջումների պատրաստակամություն առաջիկա ընտրություններում ԱՄՆ-ի աջակցության դիմաց։

Ըստ հրապարակված փաստաթղթերի, Տեր-Պետրոսյանն ամերիկյան կողմին առաջարկել է ունենալ մեկ պաշտոնական փաստաթուղթ, որը կամփոփեր ԼՂ բանակցային գործընթացի արդյունքները Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում։ Հետաքրքիրն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամերիկյան կողմին միաժամանակ խնդրել է՝ առաջարկը չներկայացվի որպես իրենը, այդ հանգամանքը գաղտնի պահվի և ներկայացվի ամերիկյան համանախագահի անունից։ Մինսկի Խմբի համանախագահների «դեմքով», ըստ էության, նա պլանավորում էր հակամարտության կարգավորման տարբերակ, որտեղ մեկ փաստաթղթով կներկայացվեին մինչ այժմ համաձայնեցված բոլոր հանգամանքները, ապա կհրապարակվեր այդ բանակցությունների ամփոփ արդյունքները։ Դա, ըստ ԼՏՊ-ի, մյուս նախագահներին հնարավորություն կտար բանակցությունները շարունակել այդ կետից և չսկսել ամեն ինչ զրոյից։

Ըստ ամերիկացի դիվանագետների տպավորության, սպասվող քարոզարշավի ժամանակ՝ մի ինչ-որ փուլում Լ. Տեր-Պետրոսյանը մտադիր է եղել հայտնել, որ քննարկել է ԼՂ հարցը ԱՄՆ-ի հետ, ցույց տալու համար, որ ինքը լուրջ այլընտրանք է Ս. Սարգսյանի համեմատ։ Բացի դա, եթե նա կարողանար նախագահ դառնալ, այդ փաստաթուղթը կարևոր կլիներ, ցույց տալու համար, թե Քոչարյանը բանակցել է նույնքան պարտվողական փաստաթուղթ, որի համար իրեն 98թ-ին հեռացրին։ Սա նրան հնարավորություն կտար նաև որպես նախագահ զիջումների գնալ Ադրբեջանի հետ բանակցություններում։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Լ. Տեր-Պետրոսյանը 2008-ին ձգտում էր իշխանության Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պատրաստակամությամբ, ինչը նա չէր թաքցնում ամերիկյան դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, և բնականաբար ձգտելով դա բարդել Ռ. Քոչարյանի վրա։

Լևոն Տեր-Պետրոսյանի այս սցենարը իրականություն չի դարձել, քանի որ ամերիկյան կողմը հրաժարվել է մտնել նմանատիպ խաղերի մեջ։

Լևոն Տեր-Պետրոսյանի շանսերը 2008 թ. նախագահական ընտրություններում

Իսկ ի՞նչ շանսեր ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ի նախագահական ընտրություններում և ո՞րն էր նրա պլանը։

Վիկիլիքսյան գաղտնազերծված փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ ըստ ամերիկյան դիվանագետների կանխատեսումների՝ Տեր-Պետրոսյանը հաղթելու շատ քիչ շանսեր ուներ, լինի դա ընտրությունների, թե փողոցային ցույցերի միջոցով։

Ամերիկյան դիվանագետները գնահատել էին ընտրապայքարում գտնվող թեկնածուների իրական շանսերը և նույնիսկ կանխատեսել իրադարձությունների հնարավոր զարգացումներ:

Հրապարակված նամակներում, մասնավորապես, խոսվում է, որ մինչև 2008 թ. նախագահական ընտրություններն իրականացվել են միջազգային սոցհարցումներ և ոչ մեկով Լևոն Տեր-Պետրոսյանն առաջատար չի եղել: Օրինակ՝ USAID-ի ֆինանսավորմամբ IRI-ի կազմակերպած սոցհարցումներով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը 2007թ․-ի հուլիսի դրությամբ 20% էր, իսկ նրա նկատմամբ բացասական վերաբերմունք են ունեցել 76%-ը։ 2007թ.-ի մարտին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 13 և 81 տոկոս, իսկ 2006թ.-ի նոյեմբերին՝ համապատասխանաբար 14 և 82 տոկոս։

Ըստ Վիկիլիքսյան գաղտնազերծված փաստաթղթերի, ամերիկյան դիվանագետները վստահ էին սոցհարցումների տվյալների վրա, համաձայն, որոնց առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը որևէ շանս չուներ հաղթելու։

Կարծում ենք՝ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանը ևս սա շատ լավ գիտակցում էր, այլ հարց է, որ այդ մասին բարձրաձայն չէր խոստովանում։

Ամերիկացի դիվանագետները ՀՀ առաջին նախագահի գործողությունները բնութագրում էին այսպես․ «Լևոն Տեր-Պետրոսյանի սցենարը. երկար հարված, որը միևնույն է հարված է»։

Եվ գուցե հենց այս սցենարով էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակեց իր երկարաժամկետ ցույցերը՝ այդ ընթացքում կիրառելով մանիպուլիացիոն ուղղորդված գործիքներ։ Ցավալին այն է, որ այդ գործիքներն ու քարոզչական թեզերն առ այսօր չեն կորցրել իրենց բացասական ազդեցությունն ու շարունակում են գեներացվել՝ իրենց սև հետագիծը թողնելով հասարակության մեջ։

Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակը մանիպուլիացիան էր

Իր բազմաթիվ հրապարակային ելույթների ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց շրջանառության մեջ դնել ատելություն սերմանող մի շարք կեղծ թեզեր, որոնք էլ վճռորոշ ազդեցություն թողեցին հետագա զարգացումների վրա։

Ամերիկյան դիվանագետների ուշադրությունից անգամ չի վրիպել, որ իր ելույթներից մեկում Տեր-Պետրոսյանը Քոչարյանին մեղադրում էր Մեղրին Շուշիի և Լաչինի հետ փոխանակելու պատրաստակամության մեջ։ Մինչդեռ, իրականությունն այն էր, որ ԼՂՀ անկախության դիմաց Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվել էր ընդամենըՄեղրիով վերգետնյա և թունելային ճանապարհ կառուցելու առաջարկ։ Եվ այդ մասին Լ. Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատը շատ լավ գիտեր։

Նույնիսկ Հայաստանում ամերիկյան դիվանագիտական կորպուսն էր նկատել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակն էր ղարաբաղցիների և հայաստանցիների միջևտարաձայնությունների սերմանումը։Այո, հե՛նց ԼՏՊ-ին ենք «պարտական» հայտնի «ղարաբաղցիներ-հայաստանցիներ» սեպարատիստական ալիքի, թշնամանքի և ատելության մթնոլորտի գեներացման համար։ 1988 թվականին հանուն Արցախի փողոց դուրս եկած հարյուր հազարավորներից շատերը կամ նրանց սերունդը, նույնիսկ 2008 –ին իրենց ձայնը չտալով ԼՏՊ-ին, միևնույն է դարձան «հայաստանցի-ղարաբաղցի» թշնամանք սերմանող գաղափարի կրող՝ առանց խորանալու այդ թեզերի վտանգավոր հետևանքների մեջ։

Գաղտնազերծված փաստաթղթերում ամերիկյան դիվանագիտական կորպուսի ներկայացուցչի զեկույցից պարզ է դառնում նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ նորից հոկտեմբերի 27-ի պատասխանատվությունը գցել Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի վրա։ Ի վերջո, ըստ այդ փաստաթղթերի, Տեր-Պետրոսյանի ելույթի իրական նպատակը հանրությանը մանիպուլացնելն էր։

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվեց ընտրություններում․․․

Օրեցօր, ելույթ առ ելույթ աճող ատելության և ագրեսիայի մթնոլորտում էլ տեղի ունեցան 2008 թվականի նախագահական ընտրությունները։

Ինչպես և կանխատեսվել էր հայտնի միջազգային սոցհարցումներ իրականացնող կառույցների կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվեց Սերժ Սարգսյանին։ Այդ արդյունքներն անակնկալ չէին ինչպես ամերիկյան դիվանագիտական շրջանակների համար, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կառույցների։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ընտրությունները որակելէր որպես «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»։

Ավելին, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և դեսպանատան մեկ այլ աշխատակից 2008-ի փետրվարի 26-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավոր օգնականի և խորհրդականի հետ հանդիպման ժամանակ հայտնել էին՝ իրենք հավատում են, որ Ս. Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։

Սակայն համատարած ագրեսիայի և ատելության մթնոլորտում մեծ հաշվով այլևս նշանակություն չունեին միջազգային հեղինակավոր կառույցների կանխատեսումներն ու գնահատականները․ Լևոն Տեր-Պետրոսյանի սցենարը, ինչպես ցույց տվեցին վիկիլիքսյան բացահայտումները, հետընտրական ցույցերն ու փողոցային ագրեսիան էր։

Ռազմական հեղաշրջման վտանգը

Այո, ըստ Վիկիլիքսի հրապարակումներից մեկի, դեռ մինչև ընտրությունները, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնն իր զեկույցներում խոսել է այն մասին, որ Լ. Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են, որ նա պատրաստվում է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Իսկ ընտրություններից հետո, դեսպանատունը ուներ տվյալներ, ըստ որոնց ներքաղաքական գործընթացների մեջ պատրաստվում են ներքաշվել Պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն, ինչը սահմանադրական կարգի խախտման իրական վտանգ էր ստեղծում։ ։

Ի դեպ, ներքաղաքական պրոցեսների մեջ ԵԿՄ ներքաշման և ռազմական հեղաշրջման թեման ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները քննարկել են նաև 2008-ի փետրվարի 28-ին՝ նախագահ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ամերիկյան կողմին տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ Քոչարյանը ընդգծել է, որ ԵԿՄ-ն արդեն խստորեն զգուշացված է՝ չփորձել գնալ հակաօրինական ճնապարհով։ Զրույցի ընթացքում Քոչարյանը նաև նշել է, որ իրենց նպատակն է ցույցերի ժամանակ բացառել զենքի առկայությունը։

Ամերիկյան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչը Քոչարյանին տեղեկացրել է, որ նախորդ օրը Միքայել Մինասյանը նույնպես խոսել էր փետրվարի 22-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԵԿՄ-ի միջոցով հեղաշրջում կազմակերպելու փորձի մասին։ Լևոն Զուրաբյանը ևս փետրվարի 22-ին՝ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ զրույցի ժամանակ, ասել էր, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Քոչարյանը կոշտ զրույց է ունեցել ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի հետ, որից հետո վերջինս կարծես վախեցած է, ինքնամեկուսացվել է և անհասանելի է դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի համար։

Ամփոփելով

2008 թվականի «Մարտի 1»-ի գործի համակողմանի, արդար քննությունը ապահովելու համար, պետք է նախևառաջ բացահայտվեն վերը նշված իրադարձությունների մանրամասնությունները։

Վիկիլիքսյան նույնիսկ ոչ լիարժեք ինֆորմացիոն արտահոսքերից անգամ տեսանելի է, որ «Մարտի 1»-ի գործն այսօր փակուղում է, քանի որ գործում հաշվի չեն առնված վերը նշված պրոցեսները։ Իսկ երբ բազմակողմանի ուսումնասիրենք և տրվեն բարձրացված հարցերի լիարժեք նկարագրությունները, մեզ համար կարող է բացահայտվել «Մարտի 1»-ի միանգամայն այլ իրականություն, որտեղ դերակատարները լրիվ այլ են, դերաբաշխումը՝ լրիվ այլ։ Ըստ էության գործել է «որքան շատ զոհ, այնքան իշխանություն վերցնելու հավանականությունը մեծանում է» տրամաբանությունը։ Հայաստանը կանգնած է եղել զինված հեղաշրջման և զինված բախումների շեմին։

Վիգեն Երեմյան

«Իմ Ձայնը» նախագիծ