Արքայազն Հարիի հեռանալուց հետո Քեմբրիջներին առաջին անգամ վստահվել է միայնակ ընդունելություն կազմակերպել Բուքինգհեմյան պալատում. Daily Mail (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, թագուհու պաշտոնական կեցավայրում՝ Բուքինգհեմյան պալատում, անցկացրել են իրենց առաջին պաշտոնական ընդունելությունը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ սա առաջին դեպքն է, երբ Քեմբրիջի դքսին և դքսուհուն վստահվում է միայնակ պաշտոնական ընդունելություն կազմակերպել պալատում:
Խոսքը Մեծ Բրիտանիա-Աֆրիկա ներդրումային գագաթնաժողովի մասին է: Միջոցառման շրջանակում Բուքինգհեմյան պալատում հյուրընկալվել է Աֆրիկայից ժամանած 21 պատվիրակություն:
Նշվում է, որ հատուկ այս առիթով 38-ամյա Միդլթոնը կրել է Needle & Thread բրենդի ալ կարմիր երեկոյան զգեստ՝ իր էլեգանտությամբ հիացնելով բոլորին: Նա իրեն բնորոշ անմիջականությամբ շփվել է հյուրերի հետ:
Պարբերականը նկատում է, որ Ուիլյամի կրտսեր եղբոր՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի՝ թագավորական պարտականություններն ու լիազորությունները վայր դնելու և Միացյալ Թագավորությունից Կանադա տեղափոխվելու շոկային որոշման ֆոնին այժմ առանձնահատուկ ընդգծվում է Քեմբրիջների «խաղի մեջ» լինելու փաստը:
Ընդունելությունը բավականին կարևոր իրադարձություն է եղել Քեմբրիջների համար, որոնք Հարիի հեռանալուց հետո ցույց են տալիս իրենց կարևոր դիրքն ու նախապատրաստվում են ապագայում Ուիլյամի միապետ դառնալուն, գրում է աղբյուրը:
Նշվում է, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդն ինքն է խնդրել Ուիլյամին կազմակերպել ընդունելությունը:























































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից