Կոկորդիլոսասեր մարզպետի մորաքրոջ հարսը «կրկին փորձիր» տարբերակով մասնակցելու է մրցույթին
«Իրավունք» թերթը գրում է.
«Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարված, որը տեղի կունենա հունվարի 24-ին: Հիշեցնենք, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում աշխատում էր Արարատի կոկորդիլասեր մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսը՝ Լիլիթ Միրզախանյանը, ով մեկ անգամ արդեն մրցույթին մասնակցել էր, սակայն չէր հաղթահարել տեստային առաջադրանքը: Թեև, ըստ տարածված լուրերի, մարզպետը ջանք չէր խնայել մորաքրոջ հարսին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում տեսնելու համար:
Եվ ահա, մեզ հասած տեղեկություններով, հունվարի 24-ին կայանալիք մրցույթին մասնակցելու է չորս թեկնածու՝ Նունե Մարդոյանը, ով սոցիալական բաժնի ղեկավարն է, Հասմիկ Հայրապետյանը՝ Երևանից, Արթուր Մկրտչյանը՝ մարզպետի ընկերը և առաջին մրցույթը չհաղթահարած Լիլիթ Միրզախանյանը «կրկին փորձիր» տարբերակով: Նույն տեղեկությունների համաձայն՝ մարզպետը նեղ շրջապատում արդեն վստահ խոսում է մորաքրոջ հարսի հաղթանակի և նշանակման մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև