«Մեջդ» մի պահիր, ասա». Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը. ովքեր են լինելու նոր «տերերը»
«Իրատես» թերթը գրում է.
«ՀՀԿ-ականներն այսօրվա իրավիճակի լուծման բանալին համարում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Սակայն դեռեւս խուսափում են ակտիվ գործողություններ սկսելուց, ավելին, չի խոսել անգամ Սերժ Սարգսյանը։
Բոլորը, այդ թվում ՀՀԿ-ականները, սպասում են, թե ինչ է ասելու երրորդ նախագահը։ Իսկ նա, ասում են, լուռ, օրնիբուն աշխատում է, կուսակցությունում անհամբեր ՀՀԿ-ականներին էլ շտապում է հանդարտեցնել՝ դեռ ժամանակը չէ։
Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանն ու ի՞նչ է ասելու, հետաքրքիր է որոշակի շրջանակների, բայց արդյոք հանրությունը սպասու՞մ է նրա խոսքին։ Դժվար է ասել, քանի որ ՀՀԿ-ի եւ մասնավորապես նրա ղեկավարի հանդեպ դեռ մեծ է անհանդուրժողականությունը։
Ունենալով ծանրակշիռ տեղեկություններ կատարված ու սպասվելիք իրադարձությունների շուրջ, մեր տեղեկություններով, նա շատ քչախոս է անգամ սեփական թիմակիցների շրջանում, որ ամենամերձավորների հետ էլ չի խոսում իր ծրագրերից, չի կիսում մտքերը, սակայն հուսադրում է՝ վաղ, թե ուշ այս ամենն ավարտվելու է։
Իսկ թե ինչպես է հասունանալու ավարտը, եւ ամենակարեւորը՝ ովքեր են լինելու նոր «տերերը», ինքն իրենից էլ գաղտնիք պահող Սերժ Սարգսյանը, բնականաբար, չի ասում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև