Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային Ժողով եւ պարզաբանում կպահանջեն
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում լսումներ հրավիրել, որը կվերաբերի ծննդատների ֆինանսավորման դադարեցման կամ, այսպես ասած, փակման հարցին:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այդ հանձնաժողովի ներկայացուցիչներն այժմ փորձում են օրը հստակեցնել: Բանն այն է, որ առաջիկա օրերին խորհրդարանում լիագումար նիստեր են ընթանում, ինչի համար լսումների օրվա հետ կապված խնդիր է առաջացել:
Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը պատրաստվում է խորհրդարան հրավիրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ոլորտին առնչվող անձանց եւ պարզաբանումներ պահանջել՝ ծննդատների փակման որոշման հետ կապված:
Այս առնչությամբ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունեն իրենք այդ հարցի հետ կապված:
«Մինչեւ այս պահը իմ լսած պատճառաբանությունները դեռեւս չեն բավարարում ինձ, եւ դրա պատճառով մենք շուտով պատրաստվում ենք քննարկում շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի փորձենք պատճառները տեսնենք: Մենք չենք խոսել նախարարի հետ, եւ խմբակցության հետ հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ հանձնաժողովի նախագահը եւ հանձնաժողովի երկու ակտիվ անդամներ Հայաստանում չեն եղել, եւ մենք դրա մասին չենք իմացել: Մենք գտնվում էինք շատ կարեւոր գործուղման մեջ, հետեւաբար ես չեմ լսել, թե ինչ հարցեր են հնչել հանդիպման ժամանակ, եւ ինչպես է այդ հարցերին պատասխանել նախարարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև