Հոգեհանգստի ժամանակ Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը միմյանց չեն բարեւել. Վերջինիս մատով չեն կպնում
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե իշխանություններն ամենեւին չեն ուզում, որ մարտի 1-ի գործը բացահայտվի։ Չեն ուզում, որովհետեւ հիշյալ «գործ»-ում բավականին «մութ էջեր կան» նաեւ իրենց վերաբերող։ Եվ բացառապես դրանով է պայմանավորված, որ նախկին գլխավոր դատախազ, բոլոր ժամանակներում «գորշ կարդինալի» համարում ունեցող Աղվան Հովսեփյանին իշխանությունները մատով անգամ չեն կպչում։
Նիկոլ Փաշինյանը, որը բոլորին «պառկըցնում» է ասֆալտին, երբեւէ որեւէ բառ չի արտաբերել Աղվան Գառնիկիչի մասին։ Այն Գառնիկիչի, որը սովետի ժամանակ եղել է «Ղարաբաղ կոմիտեին» դատող դատախազը, ապա ԼՂ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գործը վարող քննիչը, 27-ը նրա «անհուն» սիլուետի ներքո է անցել, ու ասում են, ոչ միայն «արժեքավոր» ինֆորմացիոն փոխանակումներ է անում իշխանությունների հետ, այլեւ նույնքան «արժեքավոր» նյութեր ունի այն ժամանակվա ընդդիմության մասով` մարտի 1-ին իրադարձությունների հետ կապված:
Ի դեպ, շատերն են նկատել, որ վերջերս ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի հարազատներից մեկի հոգեհանգստին մասնակցող Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը միմյանց չեն բարեւել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև