Համաշխարհային միլիարդատերերն ավելի հարուստ են, քան մոլորակի 4,6 միլիարդ բնակչությունը միասին վերցրած
2019 թվականի տվյալների համաձայն` 2153 համաշխարհային միլիարդատերերի ընդհանուր կարողությունն ավելի շատ է, քան ավելի քիչ կարողություն ունեցող 4,6 միլիարդ մարդկանց կարողությունը միասին վերցրած: Դա ավելին է, քան 7,8 միլիարդի հասած Երկիր մոլորակի բնակչության կեսը: Այս մասին է վկայում Oxfam բարեգործական կազմակերպության անցկացրած ուսումնասիրությունը:
Փորձագետները հաշվել են, որ եթե մարդը եգիպտական բուրգերի կառուցումից ի վեր (մեր թվարկությունից առաջ 26-րդ դար) ամեն օր 10 000 դոլար խնայողություն աներ, 2020 թվականին նրա կարողությունը կմոտենար թոփ հնգյակում գտնվող միլիարդատերերի միջին կարողության միայն 5-րդ մասին:
Զեկույցի հեղինակները հաշվել են նաև, որ աշխարհի 22 ամենահարուստ տղամարդկանց կարողությունը հավասար է Աֆրիկայի բոլոր կանանց կարողությանը միասին վերցրած: Ուսումնասիրողների կարծիքով` նման անհավասարության պատճառը «թերի և սեքսիստական տնտեսական համակարգն է»:
Ուսումնասիրողներն ուշադրության են հրավիրում այն հանգամանքի վրա, որ միլիարդատերերի մեծ մասը տղամարդիկ են, իսկ կանայք ժամանակակից աշխարհում զբաղվում են չվճարվող աշխատանքով (տան մաքրություն, խոհանոց, երեխաների դաստիարակություն, հիվանդների և ծերերի խնամք) կամ զբաղվում են ցածր վարձատրվող աշխատանքով:
Փորձագետները կոչ են արել աշխարհի բոլոր կառավարություններին ստեղծել այնպիսի տնտեսական համակարգ, որը կպարգևատրի մարդկանց աշխատանքի դիմաց և հասարակությանն իրական օգուտ կբերի, ոչ թե կխրախուսի հարստության և ունեցվածքի ետևից անվերջ ընկնելը: Ուսումնասիրողները կարծում են, որ դրան կարելի է հասնել ազգային առողջապահության համակարգում ներդրումների և պրոգրեսիվ հարկման համակարգի միջոցով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը