Երաժշտությամբ զբաղվել` նշանակում է կամուրջներ կառուցել, ոչ թե քանդել. գերմանացի հանրահայտ երգիչը դիմել է ադրբեջանցի տենորին
Աշխարհի հայտնի բասերից մեկը` գերմանացի հանրահայտ օպերային երգիչ Ռենե Պապեն, դիմել է իր գործընկերոջը՝ ադրբեջանցի տենոր, օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսին Յուսիֆ Էյվազովին՝ կապված Ռուզան Մանթաշյանի հետ ելույթ ունենալուց հրաժարվելու հետ:
«Սովորաբար, ես չեմ մեկնաբանում նմանօրինակ երևույթները, սակայն ծնունդով լինենով Դրեզդենից, երաժշտության, մշակույթի դեսպան և դեմ հանդես գալով ռասիզմին՝ ստիպված եմ կոչ անել իմ հարգարժան գործընկեր Յուսիֆին` իր հետ ատելություն չբերել իմ քաղաք կամ մեկ այլ վայր: Երաժշտությամբ զբաղվելու հնարավորություն ունենալ` նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե քանդել դրանք»,- rusarminfo-ի փոխանցմամբ՝ գրել է Պապեն:
«Սիրելի Յուսիֆ, եթե չգիտես, ապա ասեմ, որ Դրեզդենն ունի պատմական շատ պայծառ, շատ մութ և փառավոր երաժշտական անցյալ: Այս քաղաքը կրկին իր ճանապարհն է հարթում Եվրոպայի և աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը դառնալու համար: Հրավիրված լինել այստեղ երգելու և ունկնդրին երջանկացնելու՝ մեծ պատիվ է և առավելություն: Դու պետք է երջանիկ և հպարտ լինես դրա մի մասնիկը դառնալու համար: Ուզում ես հիշվել որպես արտիստ, ոչ թե ատելության կրող»,- հավելել է երգիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորվում էր, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, «քաղաքական նկատառումներից ելնելով», հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ