5 տարվա դադարից հետո Ադելը նոր երգ կթողարկի
Բրիտանացի հանրահայտ երգչուհի, Գրեմմիի բազմակի մրցանակակիր Ադելի «25» ալբոմի լույս տեսնելուց հինգ տարի անց հայտնի է դարձել աստղի նոր երգի թողարկման մասին, հայտնում է Daily Mail պարբերականը՝ հղում անելով երգչուհու գործակալների տարածած հայտարարությանը։
31-ամյա երգչուհու մենեջերը՝ Ջոնաթան Դիքինսը, նշել է, որ նոր երգն արդեն ճանապարհին է ու հավաստիացրել, որ այն 2015 թվականին թողարկված երգերին չի զիջի։
Չնայած նախորդ տարվա հոկտեմբերին համացանցում նոր երգի մասին տարածված տեղեկությանը և դրա հետ կապված երգչուհու երկրպագուների մեծ ոգևորությանը՝ նշվում է, որ այս անգամ աստղի՝ նոր երգի վերաբերյալ մտադրություններն ավելի քան լուրջ են։
2015 թվականին թողարկված «25» ալբոմից ամբողջ աշխարհում վաճառվել են ավելի քան 22 միլիոն օրինակ։ 2011 թվականին լույս տեսած «21» և 2008 թվականի՝ «19» ալբոմները իրենց ճանաչվածությամբ չեն զիջել երգչուհու վերջին ալբոմին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից