Ռոման Աբրամովիչի նախկին կինն ամուսնացել է. նրա ընտրյալը կրկին միլիարդատեր է (լուսանկարներ)
Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի նախկին կինը՝ Դարյա Ժուկովան, կրկին ամուսնացել է, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 38-ամյա գործարար կինն այս անգամ ևս որոշել է կյանքը կապել միլիարդատիրոջ հետ:
Նրա ամուսինը նավաշինական ոլորտի մեծահարուստ Ստավրոս Նիարխոսն է: Ժուկովան և 34-ամյա Նիարխոսը տասը տարուց ավելի ընկերներ են եղել, սակայն Ժուկովայի ամուսնալուծությունից հետո նրանց հարաբերությունները սիրային են դարձել:
Հայտնի է, որ զույգի պսակադրությունը տեղի է ունեցել ծրագրված օրից 24 ժամ շուտ: Միջոցառմանը ներկա են եղել եվրոպական արիստոկրատիայի ներկայացուցիչներ, հոլիվուդյան աստղեր, սուպերմոդելներ և բազմաթիվ հարուստ, ազդեցիկ մարդիկ, որոնց շարքում են Մեծ Բրիտանիայի արքայադուստր Բեատրիսը, դիզայներ Ստելա Մաքքարթնին, դերասանուհի Քեյթ Հադսոնը, թոփ մոդել Կառլի Կլոսը, Մոնակոյի իշխանուհի Շառլոթ Կազիրագին, իշխան Պիեռ Կազիրագին:
Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ հյուրերի ցանկում են եղել նաև Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկան, և նրա միլիարդատեր ամուսինը՝ Ջարեդ Քուշները:
Նշվում է, որ պսակադրության արարողության համար ծախսվել է ավելի քան 6,5 մլն դոլար: Այն տեղի է ունեցել Շվեյցարիայի գեղատեսիլ անկյուններից մեկում՝ Սենթ Մորից ձմեռային հանգստավայրում, որտեղ փեսացուի ընտանիքն անշարժ գույք ունի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից