Լիբիայի նավթային ընկերությունն արտակարգ դրություն է հայտարարել
Լիբիայի նավթային ընկերությունն արտակարգ դրություն է հայտարարել երկրի հինգ նավահանգիստներից նավթի արտահանման կասեցման պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
«Լիբիական նավթային ընկերությունն արտակարգ դրություն է հայտարարում՝ Ալ-Բարիկա, Ռաս Լյանուֆ, Ալ Հարիկա, Զայթունիա և Աս-Սադրա նավահանգիստներում նավթի առաքման դադարեցմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընկերության տվյալներով՝ նավահանգիստներում առաքումների դադարի մասին տեղեկությունը ստացվել է նավթահանքերի հարցեով վարչության ղեկավար, գեներալ Նաջի ալ-Մագրիբիից:
Լիբիական ընկերության հայտարարության համաձայն՝ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթար Խալիֆան ավելի վաղ հրահանգել էր դադարեցնել բեռնաթափման գործընթացը հինգ նավահանգիստներում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը