Forbes-ը թարմացրել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հեղինակավոր Forbes հանդեսը հերթական անգամ հրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել:
Այսպես՝ առաջին հորիզոնականում է հայտնվել LVMH hոլդինգի սեփականատեր Բեռնար Առնոն, որի կարողությունը գնահատվում է 117 մլրդ դոլար: Հայտնի է, որ ֆրանսիացին առաջատարի դիրքից զրկել է ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսին, որի կարողությունը 115,6 մլրդ դոլար է:
Հայտնի է, որ Amazon ընկերության սեփականատերը երկու տարի անընդմեջ ճանաչվել է մոլորակի ամենահարուստ մարդը:
Լավագույն եռյակը եզրափակում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 110,6 մլրդ դոլարով: Նրան հաջորդում են ներդրող Ուորեն Բաֆեթը ( 90,6 մլրդ դոլար) և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (82,2 մլրդ դոլար):
Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 1299 միլիարդատեր:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան