Մանրամասներ Փաշինյան- «Իմ քայլը» փակ հանդիպումից. Ցուցակի մասին լուրերը հասել են վարչապետին
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից:
Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հանդիպումների միջոցով ինքը կկարողանա հասկանալ, թե ովքեր են պատգամավորներից աշխատում, ինչ գործունեությամբ են զբաղված խորհրդարանում: Հետաքրքիր է, որ երկար ժամանակ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե մի ցուցակ կա, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 20-ը ցանկություն ունեն դուրս գալու խմբակցությունից:
Եվ, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանին եւս նման խոսակցություններ են հասել, ու նա որոշել է խմբակցության բոլոր անդամներին հավաքել ու այսուհետ ավելի լրջորեն զբաղվել խորհրդարանի իր թիմով։ Բանն այն է, որ մինչեւ այժմ խմբակցությունում տիրող իրավիճակի մասին վարչապետին մշտապես տեղեկություններ են հայտնել միայն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը, սակայն վերջիններիս շատերը որպես ղեկավար չեն ընդունում:
Եվ հենց դա է պատճառը, որ այսուհետ նա որոշել է անձամբ հանդիպել պատգամավորներին, որպեսզի պատգամավորները հաշվետու լինեն հենց իրեն: Մենք տեղեկացանք, որ իմքայլական պատգամավորներից գրեթե բոլորը ներկա են եղել երեկվա փակ նիստին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետն ասել է՝ ավելի հաճախ են հանդիպելու»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև