Կրթության քաղաքականացման հերթական ալիքը. Բոլոր «նախկիններին» փոխում են ՔՊ-ականներով
«Փաստ» թերթը գրում է․
«ՀՀ-ում տեղի ոնեցած իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները լծվել են հնարավոր ու անհնար բոլոր ոլորտներում «հեղափոխությունը» տարածելու, այսինքն՝ «իրենցով անելու» բուռն գործընթացին։
Այս միտումը բավականին լայն թափով կիրառվեց հատկապես դպրոցների կառավարման խորհուրդների դեպքում, որտեղ զանգվածաբար փոփոխություններ տեղի ունեցան՝ գրեթե բոլոր տեղերում նշանակելով օրվա իշխանությանը հավատարիմ անձանց։
Ահա այս գործընթացից հետո իշխանությունը փորձում է նմանօրինակ քաղաքականություն իրականացնել նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Մասնավորապես, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ բարձրագույն իշխանության կողմից քաղաքական որոշում է կայացվել բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված բոլոր «նախկիններին», նրանց, որոնք կապված չեն նախկինների հետ, բայց եւ «թրի տակով անցնող» չեն, նույնիսկ չեզոքներին փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով:
Արդյունքում, ինչպես մեզ հետ զրույցում ասում էր ոլորտի փորձագետներից մեկը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր անում է այն, ինչի մեջ ժամանակին մեղադրում էին ՀՀԿ-ին, եւ անձամբ հակադրվում իր այն մտքին, թե կրթության ոլորտը պետք է լինի ապաքաղաքական»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև