ՀՔԾ պետը հրաժարվել է տալ հեռախոսը․ մանրամասներ գաղտնալսման գործով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Ինչպես հայտնի է, հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: «Ժողովուրդ» օրաթերթին այդ գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, թե գաղտնալսման մասով 2018թ.՝ գաղտնալսումից հետո, նախաքննական մարմնին ինչ է հայտնել ՀՔԾ պետ Խաչատրյանը եւ ինչու է հրաժարվել քննիչներին տրամադրել իր բջջային հեռախոսը:
Բանն այն է, որ դեռեւս 2018 թվականին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գաղտնալսման գործով իր հեռախոսը տվել էր նախաքննական մարմնին. «Ես իմ հեռախոսը, որը որ շատերի համար տարօրինակ թվաց, տվել եմ քննություն իրականացնող մարմնին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրե՛ք, այսինքն՝ վերականգնել են «Viber»-ը, «WhatsApp»-ը, անգամ իմ եւ կնոջս անձնական նամակագրությունը»:
Սակայն ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվել է իր հեռախոսը տալ քննիչներին՝ գործով անհրաժեշտ հանգամանքները պարզելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից հետաքրքրվեց՝ ինչու Սասուն Խաչատրյանն իր հեռախոսը չի տվել. արդյոք պատճառն ա՞յն է, որ հենց ինքն է զանգահարել «դատավոր Հրաչին», հրահանգել Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել: ՀՔԾ-ից պատասխանեցին. «Գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, եւ պարոն Խաչատրյանը այնտեղ նախազգուշացվել է նախաքննական տվյալներ չհրապարակելու մասին, հետեւաբար նա չի կարող տվյալներ հայտնել Ձեր հարցադրման առնչությամբ»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև