Գերատեսչության ղեկավարները կրակն են ընկել, ուզում են «կախվել»
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում շտապում է չճշտված տեղեկություններ հաղորդել, հետո սրբագրում ու խմբագրում է՝ հիշելով նախկին աշխատանքը, գերատեսչություններն իրենց պատասխանատուներով ուզում են արդեն «կախվել»։
Հանրությանը վայրկյան իսկ առաջ իբր լավ լուր հաղորդելու մեծ մղումն անընդհատ անհեթեթ վիճակի մեջ է դնում ոլորտների պատասխանատուներին։ Մեր տեղեկություններով, նախարարները սկսել են զգուշանալ այս կամ այն թվային տվյալ, առաջընթացի մասին որեւէ ցուցանիշ կառավարության ղեկավարին նախապես ներկայացնելուց, մտավախություն ունենալով, որ բանավոր ասված մոտավոր թվերը Փաշինյանը կարող է վերցնել ու անմիջապես հրապարակել սոցիալական ցանցում։
Իսկ երբ հաշվետվությունները, վիճակագրական տվյալները վերջնականապես ամփոփվում են, երբեմն ասվածից շեղումներ են լինում, ու նախարարները հայտնվում են երկու քարի արանքում։
Մի կողմից պիտի հանրությանը պարզաբանեն, թե ինչու վարչապետի ու նախարարի թվերը չեն «բռնում», մյուս կողմից էլ Փաշինյանին ստիպված պիտի երկար-բարակ բացատրեն, որ մոտավոր եւ կոնկրետ վիճակագրությունը տարբեր բաներ են, չկարողանալով նրա երեսին բացահայտ ասել՝ ու՞ր ես շտապում, ա՛յ մարդ։
Ի դեպ, կառավարության աղբյուրի տեղեկացմամբ, նախարարները շատ այլ հարցերում էլ հաճախ ստիպված են լինում տեղի տալ վարչապետի հրահանգներին, շատ լավ հասկանալով, որ նման վարքագիծը ոչ մի զարգացում չի ապահովելու համակարգին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև