Արքայազն Հարին թագավորական լիազորությունները վայր դնելուց հետո առաջին տեսաուղերձն է հրապարակել (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին թագավորական լիազորությունները վայր դնելու մասին հայտարարությունից հետո առաջին անգամ հանդես է եկել տեսաուղերձով, որը հրապարակվել է Instagram սոցիալական կայքի` դքսի և դքսուհու պաշտոնական էջում:
Տեսանյութի առաջին կադրերում ցուցադրվում են անցած տարիներից «Անհաղթների խաղեր» (Invictus Games) մրցումներից հատվածներ, այնուհետև արքայազն Հարին հայտարարում է, որ 2020 թվականին խաղերը տեղի կունենան Հաագայում (Նիդեռլանդներ), իսկ 2022 թվականին` գերմանական Դյուսելդորֆում:
«Պատմությունը շարունակվում է»,- այս արտահայտությամբ Սասեքսի դուքսն ամփոփում է տեսաուղերձը:
«Անհաղթների խաղեր»-ին մասնակցում են հաշմանդամ դարձած նախկին և գործող զինծառայողներ:
Տասը տարի զինված ուժերում ծառայություն անցած արքայազն Հարին մրցումներ է կազմակերում` ցույց տալու ֆիզիկական և հոգեբանական տրավմաներ ունեցողների համար սպորտի դրական ազդեցությունը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը` Մեգան Մարքլը, հունվարի 8-ին հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու մասին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից