Մայր Աթոռի հարցը ձգձգվում է, Սորոսի հիմնադրամինը՝ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարումից ի վեր չի մասնակցել Էջմիածնի Մայր տաճարում Սուրբծննդյան պատարագին, քանի որ Էջմիածնի տաճարը տեւական ժամանակ է՝ վերանորոգման մեջ է, հիմա աշխատանքները կաթվածահար են, քանի որ կառավարությունը ձգձգում է որպես մշակութային օբյեկտ, տաճարում կատարվող աշխատանքները բարեգործական ճանաչելու եւ հարկերից ազատելու մասին որոշումը։
Պատճառները ճշտելու համար զանգահարեցինք կառավարության աշխատակազմի ղեկավարին, նա չպատասխանեց։ Իսկ մամուլի խոսնակ կառավարության ղեկավարը դեռ չունի։ Մայր Աթոռից մեր հարցին ի պատասխան ասացին․ «Մայր տաճարի նորոգությունը որպես բարեգործական ծրագիր որակելու հարցը քննարկվում է ՀՀ կառավարության լիազոր մարմնի հետ՝ հարցի կարգավորման համատեղ ուղիներ գտնելու համար»։
Ի դեպ, հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ 2019-ի մարտին Տիգրան Ավինյանի ղեկավարած հանձնաժողովը սիրահոժար «բարեգործական» էր ճանաչել Սորոսի հիմնադրամի բոլոր ծրագրերը՝ 3 միլիոն դոլարից ավելի, եւ հարկերից ազատել նրա հետ համագործակցող կազմակերպություններին, այդ թվում՝ նաեւ լրատվամիջոցների։ Անհասկանալի է, թե ինչու պետք է «Հրապարակը» հարկեր վճարի, իսկ «Բաց հասարակության հիմնադրամի» հետ աշխատող ԶԼՄ-ն՝ ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...