Մեդիածառայությունների ոլորտում փոփոխությունների արդյունքում հավանաբար 3-4 հեռուստաընկերություն կմնա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:
Այս ոլորտում փոփոխությունների մասին բազմիցս է խոսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները ցանկանում են՝ այս օրենքն ուժի մեջ մտնի մինչեւ 2021 թվականը: Բանն այն է, որ այդ տարի հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ է անցկացվելու, եւ նրանք ցանկություն ունեն այդ մրցույթն անցկացնել նոր չափորոշիչներով, եւ գուցե շատ հեռուստաընկերություններ չհամապատասխանեն չափորոշիչներին ու պարզապես փակվեն:
Ինչպես հայտնի է, այժմ հեռուստաընկերությունները լիցենզավորվում են, իսկ արդեն նոր նախագծով կարող է նախատեսվել, որ լիցենզավորվելու են առաջին հերթին մուլտիպլեքսորները, այսինքն՝ այն կառույցները, որոնք թվային հեռարձակում են ապահովում:
Եվ ամեն հեռուստաընկերություն պարտադիր 5 ալիք պետք է ունենա՝ շուրջօրյա լրատվական, մանկական, մշակութային ու գիտակրթական, ժամանցային:
Սա, բնականաբար, մեծ ֆինանսներ է ենթադրում, որն այսօր գործող ոչ բոլոր հեռուստաընկերությունները կկարողանան ապահովել: Կանխատեսումներ կան, որ օրենքի ընդունումից հետո 3-4 հեռուստաընկերություն կմնա, որոնցից մեկը Հանրային հեռուստաընկերությունն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...