Բրիտանացին գեղեցիկ կտավներ է ստեղծում՝ օգտագործելով մաշված ջինսե հագուստը (լուսանկարներ)
Բրիտանացի Իեն Բերին մաշված ջինսերը դեն նետելու փոխարեն որոշել է դրանցից արվեստի գործեր ստեղծել, գրում է odditycentral.com-ը՝ ներկայացնելով տաղանդաշատ բրիտանացու աշխատանքները:
Դենիմու կեղծանվան ներքո ստեղծագործող Բերիի՝ դենիմից ստեղծված աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել: Շատերին մաշված դենիմն արվեստում կիրառելու գաղափարը հաջողված է թվում:
«6-7 տարի առաջ մայրս զանգահարեց և ասաց, որ մաքրում է սենյակս ու ցանկանում է իրերս կարգի բերել: Երբ վերցրի առանձնացված հին ջինսերը, նկատեցի՝ որքան հետաքրքիր երանգներ ունեն կտորի գույները: Ես որոշեցի դրանք դեն չնետել ու որոշ ժամանակ անց սկսեցի ստեղծագործել»,- պատմել է հեղինակը:
Արդյունքում Բերին թողել է հիմնական աշխատանքն ու սկսել արվեստով զբաղվել: Այժմ նրա կտավները ցուցադրվում են տարբեր քաղաքներում, ինչպես նաև ձեռք են բերվում մասնավոր հավաքորդների կողմից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից