«Կապույտ ծովածոց». Նոր Զելանդիայում լողափը «լուսարձակում» է (լուսանկարներ)
Լուսանկարիչ Ալիսթեր Բեյնը պլանկտոնների (մայրցամաքային և ծովային ջրավազաններում ապրող օրգանիզմների ամբողջություն, որն ընդունակ չէ ակտիվ շարժման և տեղափոխվում է ալիքներով ու հոսանքներով) ստեղծած գեղեցիկ երևույթին ականատես է եղել Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի Թինդալս Բեյ լողափում՝ մոր հետ զբոսանքի ժամանակ, գրում է Daily Mail-ը:
Սիրողական լուսանկարչությամբ զբաղվող ավագ դպրոցի ուսուցիչը Daily Mail-ին հայտնել է, որ դժվար է լուսանկարի միջոցով փոխանցել «երևույթի ստեղծած կախարդանքը»:
Նրա խոսքով՝ այդ երևույթը, որը պայմանավորված է ջրում առկա պլանկտոնների լուսարձակմամբ, սկսվել է արևամուտից 30 րոպե առաջ, բայց ավելի տպավորիչ է դարձել, երբ արևն ամբողջովին անհետացել է հորիզոնից:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում ես ականատես եմ եղել մի շարք գեղեցիկ բնապատկերների, սակայն սա իմ ամենասիրելին է»,- հայտնել է ուսուցիչը:
Մասնագետի խոսքով՝ լուսարձակումը պաշտպանական մեխանիզմ է, որը նպատակ ունի «շեղել և խուսափել գիշատիչներից»:
Նրա խոսքով՝ դժվար է կանխատեսել, թե երբ պլանկտոնները կլուսարձակեն, սակայն ավելի հավանական է, որ այդ երևույթը տեղի կունենա մակընթացության ժամանակ, որի դեպքում «կգործի նրանց պաշտպանական մեխանիզմը»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից