Մեկ կինը լավ է, երկուսն ավելի լավ․ Պոտապը Նաստյա Կամենսկիխի եւ նախկին կնոջ հետ հանգստանում է Մեքսիկայում
Ուկրաինացի արտիստներ Պոտապն ու Նաստյա Կամենսկիխը մեկնել են Մեքսիկա։ Ճիշտ է, նրանք երկուսով չեն։ Նրանց են միացել ռեփերի նախկին կինը՝ Իրինա Գորովայան եւ երեխաները, որն աշխատում է Ալեքսեյ Պոտապենկոյի ընկերությունում, այդ պատճառով, իհարկե, անձամբ է ծանոթ Նաստյա Կամենսկիխի հետ։
Օրերս երաժշտի նախկին կինը երեխաների հետ ԱՄՆ-ից ժամանել է Կանկուն, որտեղ նրանց սպասում էին Պոտապն ու Նաստյան: Նրանք համատեղ կադրեր շատ չունեն, սակայն սոցցանցերում տեղադրված լուսանկարներում ոչ ոք չի թաքցնում գտնվելու վայրը, գրում է «СтарХит»-ը։
Պոտապը սոցիալական ցանցում կիսվել է 11-ամյա որդու հետ լուսանկարով եւ կարճ հոլովակով։ Անդրեյն ասում է, որ Լաս Վեգասից հայրիկին գլխարկ եւ մարզաշապիկ է նվեր բերել։ Երեխայի հետ լուսանկարի մեկնաբանություններում Պոտապի երկրպագուները նշել են, որ տղան շատ նման է հայրիկին։ «Հայրիկի պատճենը։ Միայն մազերով է», - գրում են ցանցի օգտատերերը։
Իսկ Նաստյա Կամենսկիխը ակտիվորեն կիսվում է լողազգեստներով իր գայթակղիչ լուսանկարներով: Ճիշտ է, 38-ամյա Պոտապի եւ 32-ամյա Նաստյայի երկրպագուները հույս ունեն, որ շուտով զույգը կուրախացնի ընտանիքում համալրման մասին հաճելի լուրով, բայց առայժմ ռեփերի կնոջ հետաքրքիր վիճակի մասին ողջ տեղեկատվությունը կեղծ է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից