Ստյոպա Սաֆարյանին հաշված օրե՞ր են մնացել պաշտոնում
«Հրապարակ»-ը գրում է․
«Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից մեկ օր առաջ ՀԽ-ի մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է շրջանառության մեջ դրվել: Հեղինակն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն է: Գործող կարգավորումներով, ՀԽ անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն:
Նորմն իր բնույթով իմպերատիվ է եւ ենթակա է պարտադիր կատարման, սակայն նորմի կիրառման պետական հարկադրանքի երաշխիքը բացակայում է: Նախագծով առաջարկվում է որպես նորմի կիրառման պետական հարկադրանք սահմանել ՀԽ անդամի գործունեության դադարեցումը:
Ակնհայտ է, որ այս նախագիծն օրակարգ է բերվել, որպեսզի կիրառվի իշխանությունների թիրախում հայտնված Վազգեն Մանուկյանի դեմ, բայց, փաստորեն, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Հետաքրքիր է, այժմ, երբ այդ կառույցը ղեկավարում է իշխանամերձ անձ, արդյոք այդ նախագիծը կընդգրկվի՞ ԱԺ լիագումար նիստի օրակարգում։ Եթե ընդգրկվի եւ ընդունվի, ապա կիրառվի, կնշանակի ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանին այդ պաշտոնում հաշված օրեր են մնացել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...