Քեֆն էլ չօգնեց. Կարեն Սարուխանյանը եւ Սոֆյա Հովսեփյանը բաժակ չեն բարձրացրել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Կարեն Սարուխանյանը եւ Սոֆյա Հովսեփյանը զրույց են ունեցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Բայց նույնիսկ պարզաբանումներից հետո չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Սարուխանյանին ճնշել են, որպեսզի մանդատը վայր դնի: Ինչպես հայտնի է, Մարալիկի ծննդատան փակման մասով քննադատություններին ի պատասխան՝ ֆեյսբուքյան բանավեճի վերջում Սարուխանյանը Սոֆյա Հովսեփյանին խորհուրդ էր տվել. «Ամուսնացի՛ր, կանցնի»: Սա, համաձայնեք, հատկապես տղամարդու կողմից, էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, անթույլատրելի վիրավորանք:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Սարուխանյանից պարզել՝ ինչ ճնշումներ են եղել Լիլիթ Մակունցի հետ հանդիպման ժամանակ կամ դրանից հետո: «Իմ վրա որեւէ ճնշում չի եղել եւ չի կարող լինել: Մանդատից հրաժարվելու, խմբակցությունը լքելու ու նման անիմաստ խոսակցություններ չեն եղել: Ես դեռ սպասում եմ տիկին Հովսեփյանի կողմից ներողության, քանի որ տիկինը, ինձ մեղադրելով, որեւէ ապացույց չի ներկայացրել: Թիմակից գործընկերոջ հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելը բարոյական քայլ չեմ համարում»,- պատասխանեց նա՝ հիշեցնելով, որ ինքն արդեն ներողություն խնդրել է Սոֆյայից:
Սոֆյա Հովսեփյանն իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ պատրաստ է փաստերով ցանկացած տեղ ցանկացած քննարկման մասնակցել:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթը Սարուխանյանից տեղեկացավ, որ երեկ կազմակերպված «Իմ քայլի» խնջույքին Սոֆյա Հովսեփյանի հետ չի շփվել: Այսինքն՝ կողմերը միմյանց հետ բաժակ չեն բարձրացրել, որ «բարիշեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...