«Լուսավոր Հայաստանը» Դավիթ Տոնոյանի հետ 3 ժամ տեւած հանդիպման հենց սկզբում պայման է կապել. մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ուժային կառույցների հետ հանդիպումների շրջանակում երեկ մոտ 3 ժամից ավելի հարցուպատասխան է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախարարը փակ հանդիպմանը բացահայտել է բոլոր այն խնդիրները, որոնք հուզել են լուսավորականներին՝ որոշակի բաներ, իհարկե, պահելով լեզվի տակ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ դռնփակ նիստի հենց սկզբում ՀՀ պաշտպանության նախարարի եւ խմբակցության պատգամավորների միջեւ պայման է կապվել, որ հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցներին մանրամասն տեղեկություն չտրամադրվի՝ երկրի անվտանգությամբ պայմանավորված:
Տեղեկացանք, որ ամենաակտիվը նախարարին հարցեր տալիս եղել է խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը, որը հորդորել է նախարարին ամեն ինչ անել բանակային վատ բարքերը վերացնելու համար:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել նաեւ հունվարի 13-ի՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի եւ նույն խմբակցության պատգամավորների հանդիպումից:
Մեր տեղեկություններով՝ պատգամավորները ոստիկանապետից նախ փորձել են հասկանալ, թե ինչ օրենսդրական նախաձեռնությամբ կարող են օգնել ոստիկանությանը, որպեսզի իրենք հանրության շրջանում իրենց պաշտպանված զգան, քանի որ վերջիններս շատ հաճախ են «հալածվում»: Հանդիպումները սուր եւ ընդդիմադիր բնույթ չեն կրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...