Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է. Վանեցյանը քրեական հետապնդման թիրախ կդառնա՞
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ իշխանությունների կտրուկ սրացումը հիմնավորում ունի: Վերջին շրջանում քաղաքական ուժերից շատերը, մեր տեղեկություններով, Վանեցյանին ուղղակի եւ անուղղակի մեսիջներ են ուղարկում՝ վերջինիս առաջարկելով մտնել քաղաքական դաշտ՝ խոստանալով նրան ամեն ինչով աջակցել, որ քաղաքական բեւեռ ձեւավորվի երկրում, եւ ընդդիմության դատարկ դաշտը լցվի:
Նրանք բոլորը, ռեալ գնահատելով իրենց շանսերը, հասկանում են, որ ընդդիմադիր դաշտը միավորելու ունակ ամենալուրջ թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրենն է։ Միակ դիմադրողը, մեր տեղեկություններով, այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանն է, ով խուսափում է իշխանությունների հետ հարաբերությունները փչացնելուց եւ սպասում է՝ եթե իր թիմի ու ընտանիքի դեմ կոնկրետ քայլեր արվեն, ինքն էլ կմիանա այս ճամբարին:
Այս քննարկումների մասին հստակ տեղեկությունների տիրապետող իշխանություններին այս կոնսոլիդացիայի հեռանկարը սարսափեցրել է, եւ չի բացառվում, որ առաջիկայում քրեական հետապնդման թիրախ դառնա նաեւ Վանեցյանը: Կյանքը ցույց է տալիս, որ այս իշխանությունն իր հակառակորդների դեմ պայքարի 2 ձեւ գիտի՝ քրեական գործեր եւ ֆեյքային հարձակումներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...