Գիտնականները ճարպակալումը կանխելու միջոց են գտել
Գիտնականները պարզել են, որ AHR բջջային ռեցեպտորի արգելափակումը թույլ Է տալիս ոչ միայն կանխել, այլեւ հետ շրջել ճարպակալումը: Հետազոտության արդյունքները հրապարակված են International Journal of Obesity հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճարպակալումը, որը գլոբալ համաճարակ Է ճանաչվել, ուղղակիորեն կապված Է այնպիսի ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման հետ, ինչպիսիք են կրծքագեղձի, հաստ աղու եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը: Ուստի ճարպակալման դեմ պայքարի միջոցների որոնմամբ զբաղվում են այդ թվում ուռուցքաբան-բժիշկները:
Նյու Հեմփշիրի նահանգի (ԱՄՆ) Դարթմուտ-Հիչքոկի բժշկագիտական կենտրոնի Քաղցկեղի հետազոտության կենտրոնի հետազոտողները պարզել են, որ AHR ռեցեպտորը, որը ներկա Է գործնականում բոլոր բջիջներում եւ պատասխանատու Է առաջին հերթին լայն սպեկտրի թունավոր նյութերի հայտնաբերման համար, նույնպես կարեւոր դեր Է խաղում օրգանիզմում նյութափոխանակության գործում:
AHR-ի արգելափակումը ոչ միայն կանխել, այլեւ վերացրել Է ճարպակալումը եւ լյարդի ստեատոզը հետազոտվող մկների մոտ առանց տեսանելի կողմնակի հետեւանքների: Դա կարող Է հանգեցնել մարդկանց մոտ ճարպակալման բուժման թերապեւտիկ մեթոդի ստեղծման:
Ներկայում հեղինակները շարունակում են հետազոտությունները՝ փորձելով պարզել, թե սննդամթերքի կազմի մեջ մտնող ինչ սննդային միացություններ են ակտիվացնում AHR-ը՝ նպաստելով ճարպակալմանը, եւ դրանում ինչ դեր են խաղում աղիքային մանրԷները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան