Մեծ Բրիտանիայի 93-ամյա թագուհուն «նկատել» են մեքենա վարելիս (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի 93-ամյա թագուհի Էլիզաբեթ 2-րդը, չնայած տարիքին, մեքենայի ղեկին է նստել, հայտնում է Sky News-ը:
Թագուհուն մեքենայի ղեկին նկատել են Սանդրինգեմում նրա կալվածքում:

Նա շան պատկերով Hermes բրենդի գլխաշոր է կրել: Նշվում է, որ թագուհին Range Rover-ը վարել է առանց ամրագոտին կապելու:

Նշվում է, որ նա խիստ տեսք է ունեցել և նկատել է իրեն հետևող լրագրողներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում առաջացած ճգնաժամի ֆոնին թագուհի Էլիզաբեթ 2-րդը հունվարի 13-ին Նորֆոլքի դղյակում շտապ խորհրդակցության է կանչել որդուն՝ արքայազն Չարլզին, թոռներին՝ արքայազն Ուիլյամին և արքայազն Հարիին: Ակնկալվում է, որ Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, քննարկմանը կմիանա տեսազանգի միջոցով: Այժմ նա իր և Հարիի առաջնեկի՝ Արչիի հետ գտնվում է Կանադայում:
Խորհրդակցությունը կապված է արքայազն Հարիի և նրա կնոջ՝ թագավորական լիազորություններն ու պարտականությունները վայր դնելու և ֆինանսապես անկախ դառնալու վերաբերյալ շոկային հայտարարության հետ: Նշվում է, որ անակնկալ հայտարարությունը բրիտանական մամուլի կողմից «Բրեքզիթ»-ի օրինակով կնքվել է «Մեգզիթ»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից