Աշխարհի ամենահարուստ մարդը 1 մլն ավստրալական դոլար կնվիրաբերի Ավստրալիայում անտառային հրդեհների դեմ պայքարի համար
Ամերիկյան Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսը, որը 113 մլրդ դոլար կարողությամբ ամենահարուստ մարդն է համարվում աշխարհում, 1 մլն ավստրալական դոլար կնվիրաբերի Ավստրալիան պատուհասած անտառային հրդեհների դեմ պայքարի համար:
Բեզոսն իր որոշման մասին հայտնել է հունվարի 12-ին՝ համապատասխան գրառում անելով ինստագրամյան էջում:
Բացի այդ, միլիարդատերը հետևորդներին խնդրել է Amazon կայքով գնումներ անելով` ֆինանսապես աջակցել Ավստրալիա ուղարկվող օգնությանը:
Մինչդեռ Ավստրալիայի իշխանությունները պատրաստվում են նախնական 34,5 մլն դոլար հատկացնել անտառային հրդեհների հետևանքով տուժած վայրի բնության վերականգնմանը: Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարար Ջոշ Ֆրայդենբերգը՝ գրառում անելով թվիթերյան էջում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը