Տիմատիի կինն առաջին անգամ ցուցադրել է որդու դեմքը
Մոդել Անաստասիա Ռեշետովան նախընտրում է հանրությունից թաքցնել որդուն՝ Ռատմիրին։ Սակայն ընդամենը մի քանի ժամ առաջ աղջիկն առաջին անգամ նրան ցույց է տվել հետեւորդներին։
Այժմ երիտասարդ մայրիկը որդու հետ հանգստանում է օվկիանոսի մոտ: Լուսանկարում Անաստասիա սպիտակ լողափնյա հագուստով է: Ռեշետովան ձեռքերում գրկել է երեխային: Տիմատիի սիրելի եւ ժառանգը տեսախցիկին կողքով են կանգնած։

«Այս օրերն անցկացնելով օվկիանոսի մոտ տեսնում եմ, թե ինչպես է Ռատմիրը հետաքրքիր ու միամիտ հայացքով նայում այդ բոլոր գեղեցկություններին։ Ինձ բռնեցի այն մտքի վրա, որ խելահեղորեն ուզում եմ, որ նա հասցնի վայելել մեր մոլորակը, քանի դեռ այնտեղ մնացել են վայրեր, որոնց չի անդրադարձել բնական միջավայրի փոփոխության խնդիրը» (այստեղ եւ հետո ուղղագրությունը եւ հեղինակի կետադրությունը պահպանված են – ծանոթ.խմբ.), - գրել է աղջիկն իր Instagram-էջում:
Անաստասիայի հետեւորդների մեծ մասը նկատել է, որ Տիմատիի ժառանգը շատ նման է առաջին ամուսնությունից ծնված դստերը՝ Ալիսային․ «Այս որքան է նման Ալիսային», «Նույնիսկ հեռվից է նմանությունը երեւում», «Երեխան նման է հորն ու քրոջը»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից