Քեյթ Միդլթոնը 38-ամյակի առթիվ խնձորի կեղևից պատրաստված պայուսակ է նվեր ստացել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ դքսուհի Քեյթը, ծննդյան տարեդարձի առթիվ խնձորի կեղևից պատրաստված պայուսակ է նվեր ստացել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, արտասովոր աքսեսուարը Քեմբրիջի դքսուհուն հանձնել է PETA կենդանիների պաշտպանության կազմակերպությունը: Քեյթ Միդլթոնը հունվարի 9-ին տոնել է իր 38-ամյակը: Իր նվերներից մեկն էլ դարձել է Brigitte Oxymore պայուսակը՝ Ashoka էկոարտադրողից:
Պայուսակը պատրաստվել է խնձորի վերամշակված կեղևից և տեսքից կաշի է հիշեցնում: Առաջնամասը զարդարված է սև արհեստական զամշով: Այն համալրված է արհեստական կաշվից պատրաստված գոտիով, որը ոսկյա շղթայի տեսք ունի:
Պայուսակի գինը 240 եվրո է: PETA կազմակերպությունից նշել են, որ իրենց նվերով կոչ են անում բոլորին առավել հոգատար լինել շրջակա միջավայրի հանդեպ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ