Ռոբոտների պատճառով առեւտրի ոլորտում 6 մլն աշխատատեղ կփակվի
Ըստ Cornerstone Capital Group-ի անցկացրած նոր հետազոտության՝ առաջիկա 10 տարիներին կա հավանականություն, որ 6-7․5 մլն աշխատատեղեր կփոխարինվեն ավտոմատիզացիայի այս կամ այն տեսակով, հայտնում է Mignews-ը։
Դա կազմում է առեւտրի ոլորտում գոյություն ունեցող աշխատուժի առնվազն 38 տոկոսը։ Առեւտրի ոլորտում ավտոմատիզացման հետեւանքով աշխատատեղերի ավելի մեծ կորուստ կլինի, քան արտադրության ոլորտում։
«Գանձապահները համարվում են տնտեսական ոլորտի ամենահեշտ ավտոմատիզացվող աշխատատեղերը»,- ասվում է զեկույցում։ Ու այդ աշխատատեղերի կորուստից ամենաշատը կանայք են տուժելու, քանի որ գանձապահների մոտ 73 տոկոսը կանայք են։
Խանութներում վաճառողների մի մասը նույնպես կփոխարինվի ապրանքի որոնման ու ընտրման ավտոմատիզացված տարբերակներով՝ օրինակ սմարթֆոնների կամ սենսորային էկրաններով համակարգիչների միջոցով։
Նոր տեխնոլոգիաների կիրառումից մանրածախ առեւտրի ոլորտն արդեն իսկ հսկայական փոփոխությունների է ենթարկվել ու այս տարի հայտարարվել է մոտ 3300 խանութների փակման մասին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում