Տասնամյակի առաջին լուսնային խավարումը՝ ֆոտոշարով
Երեկ գիշերը տեղի է ունեցել տասնամյակի առաջին լուսնային խավարումը, որը հայտնի է նաև «Գայլային լուսին» անունով, գրում է Daily Mail-ը:
Լուսնի խավարումը, Երկրի՝ Արեգակի և Լուսնի միջև գտնվելու երևույթն է։ Արեգակից լուսավորվող Երկիրը հակառակ ուղղությամբ կոնաձև ստվեր է գցում՝ շրջապատված կիսաստվերով։ Այսպիսի դասավորության հետևանքով Լուսինն ընկնում է Երկրի ստվերի մեջ և տեղի է ունենում Լուսնի խավարում։
Որպեսզի խավարում առաջանա, Լուսինը պետք է լինի երկու ուղեծրերի հարթությունների հատման կետի մոտակայքում: Խավարումների առաջացման պարբերությունը և հաճախությունը, երբ Արեգակը ծածկվում է Լուսնի կողմից, կամ Լուսինը ծածկվում է Երկրի կողմից, նկարագրված է սարոսի ցիկլում:
Մեկ տարվա ընթացքում առավելագույն խավարումների թիվը 7 է՝ Արեգակի 5 և Լուսնի 2 խավարումներ։ Պատահում է նաև Արեգակի 4 և Լուսնի 3 խավարումներ, սակայն այդպես հազվադեպ է լինում։ Սովորաբար մեկ տարվա ընթացքում լինում է Արեգակի և Լուսնի երկուական խավարում։ Խավարումների ամենափոքր թիվը մեկ տարում երկուսն է։
2020 թվականի բոլոր չորս լուսնային խավարումները, որոնց տեղի կունենան հունիսին, հուլիսին և նոյեմբերին, կլինեն կիսախավարումներ և այնքան տեսանելի չեն լինի, որքան երեկ տեղի ունեցած խավարումը:
Հաջորդ ամբողջական լուսնային խավարումը տեղի կունենա 2021 թվականի մայիսից ոչ շուտ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից