«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հայտարարությունը՝ Ryanair-ի և Wizzair-ի մասին
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հորդորում է նախքան ավիատոմսերը ձեռք բերելը մանրամասն ծանոթանալ բյուջետային ավիաընկերությունների կողմից առաջարկվող ձեռքի ուղեբեռի և ուղեբեռի չափերին ու կշռին, ճամփորդական փաստաթղթերի անհրաժեշտ պայմաններին, առցանց գրանցման, ինչպես նաև ուղևորներին հատուկ օգնության տրամադրման կանոնակարգին։ Այս մասին տեղեկանում ենք օդանավակայանի ֆեյսբուքյան էջից։
«Շուտով հայկական շուկայում չվերթեր կսկսեն իրականացնել բյուջետային ավիաընկերությունները, որոնց մատուցած ծառայությունները տարբեր են դասական ավիաընկերությունների մատուցած ծառայություններից։
Ուստի, հնարավոր խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք նախքան ավիատոմսերը ձեռք բերելը մանրամասն ծանոթանալ բյուջետային ավիաընկերությունների կողմից առաջարկվող ձեռքի ուղեբեռի և ուղեբեռի չափերին ու կշռին, ճամփորդական փաստաթղթերի անհրաժեշտ պայմաններին, առցանց գրանցման, ինչպես նաև ուղևորներին հատուկ օգնության տրամադրման կանոնակարգին։
Հիշեցնենք, որ տոմսն ավիաընկերության և ուղևորի միջև` ուղևորային փոխադրման ծառայությունների իրավունք շնորհող օդային փոխադրման պայմանագիր է։
Տոմսերի հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել Ձեր չվերթն իրականացնող ավիաընկերությանը։
Մաղթում ենք հաճելի ուղևորություն»,-նշված է գրառման մեջ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը